Օդի ջերմաստիճանը կնվազի 5–7 աստիճանով․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ, քամի և հրդեհավտանգ իրավիճակ

Սեպտեմբերի 18–20-ը Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5–7 աստիճանով։ Սպասվում է արևմտյան քամի՝ 2–5 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 17–20 մ/վ։ Առանձին շրջաններում տեղումները կպահպանվեն մինչև սեպտեմբերի 21-ը։

Միևնույն ժամանակ, մինչև սեպտեմբերի 18-ը Արարատյան դաշտում, Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաև Սյունիքի հովիտներում կպահպանվի հրդեհային բարձր վտանգավորության իրավիճակը։

Մայրաքաղաք Երևանում սեպտեմբերի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ․ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +32-ից +34 աստիճանի։ Սեպտեմբերի 18–20-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, որի ընթացքում քամու ուժգնացումը կարող է հասնել 16–19 մ/վ-ի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment