«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

17.09.2026 | 11:51

Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ամփոփելով կառավարության հետ նախորդ օրվա հարցուպատասխանի արդյունքները, քննադատեց իշխանության խոսույթը:

Անդրադառնալով ԱԳՆ-ի անվանափոխությանը՝ պատգամավորը հեգնեց, որ իշխանությունները «շատ ազնիվ են վարվել»՝ այն վերանվանելով Միջազգային առևտրի նախարարություն։

«ԱԳՆ-ն վերջին տարիներին միայն մի բան է արել՝ միջազգային առևտուր, բայց առևտրի ապրանքը եղել են հայկական հողերը՝ Տավուշում, Վարդենիսում, Տեղ գյուղում և Տիգրանաշենում»,- ասաց նա:

Խոսելով Փաշինյանի՝ նախորդ օրը պատգամավոր Արեգա Հովսեփյանին ուղղված հարցի մասին, թե ինչպես է նա Երևանում տուն ունեցել, Կարապետյանը պարզաբանեց, որ Հովսեփյանի ընտանիքը հիփոթեքով բնակարան է գնել դեռևս 2020-ի փետրվարին՝ պատերազմից առաջ: Ըստ Կարապետյանի՝ վարչապետի նպատակն էր տպավորություն ստեղծել, թե արցախցիները չեն պայքարել։ 

«Մի՛ արեք նման բաներ: Երբ մենք «Տաշիր» հիմնադրամով Տաշիրում ընդունում էինք բռնի տեղահանված արցախցիներին, ամեն չորրորդ ընտանիքը գալիս էր առանց հոր՝ զոհվածի նկարով, ընտանիքներ կային՝ երկու նկարով»,- ընդգծեց Նարեկ Կարապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment