Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

17.09.2026 | 11:25

Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Արման Եղոյանն իր ելույթը սկսեց ՀՅԴ գաղափարախոսությունն ու քաղաքական մտածողությունը քննադատելով: Եղոյանը նշեց, որ Դաշնակցությունը մշտապես բոլորին մեղադրում է իր դեմ լինելու մեջ՝ սուլթանից ու երիտթուրքերից մինչև բոլշևիկներ ու ՀՀՇ, սակայն երբեք չի վերանայում սեփական սխալները:

Նրա բնորոշմամբ՝ Դաշնակցությունը «մեր ազգի պատանեկությունն է», որով 19-րդ դարում անցել են շատ ժողովուրդներ, սակայն հասունացել են և դարձել ժամանակակից պետություններ:

«Մեզ համար ավելի լավ է պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին: Որովհետև եթե մենք պարտվեցինք դաշնակցական ուժին, կարող եք Հայաստանի Հանրապետության հարատևության թեման փակել: Ոչ մի իշխանություն հարատև չէ, բայց կարևոր է, թե ով և ինչ գաղափարախոսություն է փոխարինելու»,- ասաց Եղոյանը։

Արձագանքելով ընդդիմադիրների խոսակցություններին, թե ինքը ժամանակին համակրել է ՀՅԴ-ին՝ Եղոյանը նշեց, որ 14 տարեկանում «Ռանչպարների կանչը» կարդալիս իսկապես այդպես է մտածել, բայց պատմություն ուսումնասիրելով՝ հասկացել է, որ դաշնակցական դոգմատիզմը թույլ չի տալիս տալ պետության շահերից բխող պրագմատիկ հարցեր, օրինակ՝ ինչն է իրականում ձեռնտու հայ ժողովրդին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment