ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահը հավելավճար կստանան

Բաժանորդագրվել

Հավելավճարների համար ՍԴ–ի 2026 թվականի բյուջեից կտարամադրվի 38 մլն 930.5 հազար դրամ:

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահը հավելավճարներ կստանան։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստի ժամանակ։

Մասնավորապես, սահմանվել է նրանց աշխատանքային ստաժի համար հավելավճար հետևյալ չափերով՝

պաշտոնավարման 2–րդ տարում՝ 20 տոկոսի չափով,
3–րդ տարում՝ 35 տոկոսի չափով,
4–րդ տարվանից սկած յուրաքանչյուր հաջորդ տարում՝ նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10 տոկոս ավել չափով:
Սահմանված հավելավճարների հաշվարկման համար ՍԴ–ի` 2026 թվականի ֆինանսական տարվա բյուջեով անհրաժեշտություն է առաջացել 38930.5 հազար դրամի լրացուցիչ ֆինանսավորում:

Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 38 մլն 930.5 հազար դրամ հատկացնել Սահմանադրական դատարանին:

Leave a comment