Օրվա քո պատգամը. Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրն է այսօր

«Վարդանանց տոնը ևս մի ազդակ է, որ մեր հայրենիքը սիրենք ավելի շատ, որ առավել շատ հոգ տանենք մեր երկրի մասին: Հայրենասիրությունը սկսվում է ոչ միայն պատերազմի դաշտից, այլև կարգապահությունից, մաքրությունից, հայրենիքը, մեր սրբությունները պաշտպանելուց: Վարդանանց ոգին մեզ թելադրում է լինել շարունակողը հայրենի ժառանգության պահպանության և պաշտպանության». Տեր Վարդան քահանա Գափոյան։

Գիտեի՞ր, որ…

451 թվականին հայրենիքի, Հայ Եկեղեցու և հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Հազկերտը՝ պարսից արքան, 451 թվականին մտավ Հայաստան, որ պարտադրի զրադաշտականություն: Բանակի դեմ ելան զինվորը, հոգևորականը, իշխանն ու գյուղացին: Հայոց Եկեղեցին՝ Հովսեփ կաթողիկոսի ու Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ, քաջալերում էր զորքին: Վարդանանց պատերազմը ցույց է տալիս, որ Հայ Եկեղեցին միշտ լծված է հայրենիքի պաշտպանության գործին:

Առավել մանրամասն՝ այստեղ:

–00—ՅՄ

Leave a comment