https://arm.sputniknews.ru/20260916/fransiajum-anvomal-shvogi-fvonin-shurj-8-hazar-haveljal-mah-e-grancvel-106927395.html
Ֆրանսիայում անոմալ շոգի ֆոնին շուրջ 8 հազար հավելյալ մահ է գրանցվել
Ֆրանսիայում անոմալ շոգի ֆոնին շուրջ 8 հազար հավելյալ մահ է գրանցվել
Sputnik Արմենիա
Անցած ամառը Ֆրանսիայի համար դարձել է ամենաշոգը 1900 թվականից ի վերդիտարկումների ողջ պատմության ընթացքում։ 16.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-16T21:54+0400
2026-09-16T21:54+0400
2026-09-16T21:56+0400
ֆրանսիա
շոգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0a/64194923_0:84:1600:984_1920x0_80_0_0_b9f69d81a4bd971fd45edae6a04113c5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Շուրջ 8 հազար հավելյալ մահ է արձանագրվել Ֆրանսիայում ամռանը՝ աննախադեպ շոգի ֆոնին։ Այս մասին են վկայում Հանրային առողջապահության ազգային գործակալության (Santé publique France) վիճակագրական տվյալները։Գերատեսչության տվյալներով՝ հուլիսի 27-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է առնվազն 817 նման մահ։Այսպիսով, հունիսի կեսերից ի վեր, երբ Ֆրանսիան բախվեց ամռան առաջին շոգի ալիքին, «ավելորդ» մահերի ընդհանուր թիվը մոտեցել է 8 հազարի։Անցած ամառը Ֆրանսիայի համար դարձել է ամենաշոգը 1900 թվականից ի վեր դիտարկումների ողջ պատմության ընթացքում։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0a/64194923_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6a25aa06022a75cd1bf19e4b092d15d3.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, շոգ
21:54 16.09.2026 (Թարմացված է: 21:56 16.09.2026)
Բաժանորդագրվել
Անցած ամառը Ֆրանսիայի համար դարձել է ամենաշոգը 1900 թվականից ի վերդիտարկումների ողջ պատմության ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Շուրջ 8 հազար հավելյալ մահ է արձանագրվել Ֆրանսիայում ամռանը՝ աննախադեպ շոգի ֆոնին։ Այս մասին են վկայում Հանրային առողջապահության ազգային գործակալության (Santé publique France) վիճակագրական տվյալները։
Գերատեսչության տվյալներով՝ հուլիսի 27-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է առնվազն 817 նման մահ։
«Այս նախնական գնահատականը… լրացնում է հունիսի 17-ից հուլիսի 2-ը և հուլիսի 3-ից 20-ը շոգի ժամանակահատվածների տվյալները, երբ արձանագրվել էր համապատասխանաբար առնվազն 5 764–ով և 1 243–ով ավելի մահ՝ անկախ պատճառներից»,- ասված է զեկույցում։
Այսպիսով, հունիսի կեսերից ի վեր, երբ Ֆրանսիան բախվեց ամռան առաջին շոգի ալիքին, «ավելորդ» մահերի ընդհանուր թիվը մոտեցել է 8 հազարի։
Անցած ամառը Ֆրանսիայի համար դարձել է ամենաշոգը 1900 թվականից ի վեր դիտարկումների ողջ պատմության ընթացքում։