https://arm.sputniknews.ru/20260916/rusakan-gvortsvonn-e-inchqan-en-ezhanacel-sezvonajin-mrgern-u-banjaregheny-hulis-ogvostvosin-106924693.html
Ռուսական գործո՞նն է. ինչքան են էժանացել սեզոնային մրգերն ու բանջարեղենը հուլիս-օգոստոսին
Ռուսական գործո՞նն է. ինչքան են էժանացել սեզոնային մրգերն ու բանջարեղենը հուլիս-օգոստոսին
Sputnik Արմենիա
Մեծ մասամբ ավելի շատ նվազել են հենց այն մրգերի և բանջարեղենի գները, որոնք նախկինում խոշոր ծավալներով արտահանվում էին Ռուսաստան։ 16.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-16T21:30+0400
2026-09-16T21:30+0400
2026-09-16T21:30+0400
ինֆոգրաֆիկա
միրգ
բանջարեղեն
գնաճ
արտահանում
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/10/106923281_138:0:1274:639_1920x0_80_0_0_8e386020bb3ece8c700556bd66393016.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. 2026 թվականի հուլիս-օգոստոսին Հայաստանում ծիրանի գները գումարային նվազել են 55%-ով։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Տվյալ դեպքում խոսքն այն մասին է, թե որքան են նվազել գները «շղթայաբար»՝ երկու ամսվա ընթացքում (հուլիսին՝ հունիսի համեմատ, իսկ օգոստոսին՝ հուլիսի համեմատ)։Ի՞նչ սպասել վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումից. մեկնաբանում է նախկին նախարարըԲնականաբար, ամռանը տեղական միրգն ու բանջարեղենն անհամեմատ ավելի էժան են, քան մայիսին կամ հոկտեմբերին։ Սակայն գների վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս ամառ սեզոնային գնանկումն ավելի ուժեղ է եղել, քան անցյալ տարի։Այս օրինաչափությունը նկատելի է մրգերի և բանջարեղենի մեծ մասի պարագայում, բայց ոչ բոլորի։ Դա ակնհայտ է ծիրանի, դեղձի և լոլիկի դեպքում, սակայն նկատելի չէ սմբուկի և պղպեղի պարագայում, թեպետ նախկինում դրանք նույնպես արտահանվում էին Հայաստանից (թեկուզ ոչ այն ծավալներով, ինչ լոլիկը)։Սա բացատրելի է, քանի որ գնի վրա ազդում է ոչ միայն «արտահանելիությունը», այլև բերքատվությունը, որն ամեն տարի փոխվում է։Առավել հատկանշական է, որ այս տարի նկատելիորեն նվազել են իշխանի գները, թեև այն հիմնականում աճեցվում է լճակային տնտեսություններում, այսինքն՝ ծավալները բավականին կայուն են։ Այս դեպքում գնանկումը չի կարելի բացատրել արտահանման փակման պատճառով շուկայում առաջացած ավելցուկով։ՀՀ–ում օգոստոսին սննդի, բենզինի ու մեքենաների գազի գներն աճել են. վիճակագրությունՀանքային ջրերի պարագայում (որոնց արտահանումը Ռուսաստան նույնպես արգելված է) գնանկում չի արձանագրվել, և ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ արտադրողները կարող են այն համեմատաբար երկար պահպանել (ի տարբերություն ձկան)։Հատկանշական է նաև տեղական մրգերի համեմատությունը ներկրվածների (բանան և նարինջ) հետ, որոնց դեպքում գնանկում չէր կարող լինել այն պատճառներով, որոնց մասին խոսեցինք։Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/10/106923281_274:0:1135:646_1920x0_80_0_0_b6c8550e86d9cfedfedb9cd71f55e868.jpg.webp
ինֆոգրաֆիկա, инфографика, միրգ, բանջարեղեն, գնաճ, արտահանում, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
ինֆոգրաֆիկա, инфографика, միրգ, բանջարեղեն, գնաճ, արտահանում, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
Մեծ մասամբ ավելի շատ նվազել են հենց այն մրգերի և բանջարեղենի գները, որոնք նախկինում խոշոր ծավալներով արտահանվում էին Ռուսաստան։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. 2026 թվականի հուլիս-օգոստոսին Հայաստանում ծիրանի գները գումարային նվազել են 55%-ով։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Տվյալ դեպքում խոսքն այն մասին է, թե որքան են նվազել գները «շղթայաբար»՝ երկու ամսվա ընթացքում (հուլիսին՝ հունիսի համեմատ, իսկ օգոստոսին՝ հուլիսի համեմատ)։
Բնականաբար, ամռանը տեղական միրգն ու բանջարեղենն անհամեմատ ավելի էժան են, քան մայիսին կամ հոկտեմբերին։ Սակայն գների վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս ամառ սեզոնային գնանկումն ավելի ուժեղ է եղել, քան անցյալ տարի։
Այս օրինաչափությունը նկատելի է մրգերի և բանջարեղենի մեծ մասի պարագայում, բայց ոչ բոլորի։ Դա ակնհայտ է ծիրանի, դեղձի և լոլիկի դեպքում, սակայն նկատելի չէ սմբուկի և պղպեղի պարագայում, թեպետ նախկինում դրանք նույնպես արտահանվում էին Հայաստանից (թեկուզ ոչ այն ծավալներով, ինչ լոլիկը)։
Սա բացատրելի է, քանի որ գնի վրա ազդում է ոչ միայն «արտահանելիությունը», այլև բերքատվությունը, որն ամեն տարի փոխվում է։
Առավել հատկանշական է, որ այս տարի նկատելիորեն նվազել են իշխանի գները, թեև այն հիմնականում աճեցվում է լճակային տնտեսություններում, այսինքն՝ ծավալները բավականին կայուն են։ Այս դեպքում գնանկումը չի կարելի բացատրել արտահանման փակման պատճառով շուկայում առաջացած ավելցուկով։
Հանքային ջրերի պարագայում (որոնց արտահանումը Ռուսաստան նույնպես արգելված է) գնանկում չի արձանագրվել, և ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ արտադրողները կարող են այն համեմատաբար երկար պահպանել (ի տարբերություն ձկան)։
Հատկանշական է նաև տեղական մրգերի համեմատությունը ներկրվածների (բանան և նարինջ) հետ, որոնց դեպքում գնանկում չէր կարող լինել այն պատճառներով, որոնց մասին խոսեցինք։
Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում։