https://arm.sputniknews.ru/20260916/voch-voqi-chi-hajvoghvi-paraktel-mez-putiny-tesaugherdzvov-dimel-e-rusastancinerin-106923049.html
«Ոչ ոքի չի հաջողվի պառակտել մեզ»․ Պուտինը տեսաուղերձով դիմել է ռուսաստանցիներին
«Ոչ ոքի չի հաջողվի պառակտել մեզ»․ Պուտինը տեսաուղերձով դիմել է ռուսաստանցիներին
Sputnik Արմենիա
Պուտինն ընդգծել է՝ ընտրությունները տեղի կունենան օրենքին խիստ համապատասխան և սահմանված ժամկետներում։ 16.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-16T19:29+0400
2026-09-16T19:29+0400
2026-09-16T19:29+0400
ռուսաստան
պետդումա
ընտրություններ
վլադիմիր պուտին
ուղերձ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/10/106922345_0:0:1272:715_1920x0_80_0_0_dddc32bfd7b27b6c6e8ad36afbec9579.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական դումայի ընտրությունների ընդառաջ տեսաուղերձով դիմել է ռուսաստանցիներին։ Նա Պետդումայի ընտրությունների ընտրարշավն անվանել է նշանակալից և շատ բանով որոշիչ։Պուտինը նշել է, որ մասշտաբային ընտրարշավն անցնում է հատուկ ռազմական գործողության պայմաններում, իսկ Դոնբասի և Նոր Ռուսաստանի բնակիչները Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ կընտրեն Պետական դումայի պատգամավորներին։Նա վստահություն է հայտնել, որ քվեարկությանն ակտիվ մասնակցություն կունենան մարտական գործողությունների գոտում գտնվող ռուսաստանցի զինծառայողները։Նա ռուսաստանցիներին կոչ է արել իրացնել իրենց սահմանադրական իրավունքը և կայացնել «կշռադատված, պատասխանատու որոշում», քանի որ ընտրություններին մասնակցելը ընդհանուր ավանդ է Ռուսաստանի հաղթանակի գործում։Հավելենք, որ ՌԴ Պետդումայի ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 18-ին, 19-ին և 20-ին։
2026
Լուրեր
am_HY
Путин обратился к россиянам перед выборами в Госдуму
Sputnik Արմենիա
Путин обратился к россиянам перед выборами в Госдуму
2026-09-16T19:29+0400
true
PT3M11S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/10/106922345_113:0:1066:715_1920x0_80_0_0_116923989306c2656759f31881a37716.jpg.webp
ռուսաստան, պետդումա, ընտրություններ, վլադիմիր պուտին, ուղերձ, տեսանյութեր, տեսանյութ, видео
ռուսաստան, պետդումա, ընտրություններ, վլադիմիր պուտին, ուղերձ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Պուտինն ընդգծել է՝ ընտրությունները տեղի կունենան օրենքին խիստ համապատասխան և սահմանված ժամկետներում։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական դումայի ընտրությունների ընդառաջ տեսաուղերձով դիմել է ռուսաստանցիներին։ Նա Պետդումայի ընտրությունների ընտրարշավն անվանել է նշանակալից և շատ բանով որոշիչ։
Պուտինը նշել է, որ մասշտաբային ընտրարշավն անցնում է հատուկ ռազմական գործողության պայմաններում, իսկ Դոնբասի և Նոր Ռուսաստանի բնակիչները Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ կընտրեն Պետական դումայի պատգամավորներին։
Նա վստահություն է հայտնել, որ քվեարկությանն ակտիվ մասնակցություն կունենան մարտական գործողությունների գոտում գտնվող ռուսաստանցի զինծառայողները։
«Ձեր ընտրությունն ու կամքը կրկին ցույց կտան, որ մեր մարտիկների հետևում միլիոնավոր մարդիկ են, որ մենք համախմբված ժողովուրդ ենք՝ միավորված ընդհանուր արժեքներով, պատմական հիշողությամբ, հայրենիքի հանդեպ սիրով, որ ոչ ոքի չի հաջողվի պառակտել ու ահաբեկել մեզ, խաթարել մեր պետականությունն ու սոցիալ-քաղաքական համակարգը»,- ավելացրել է ՌԴ առաջնորդը։
Նա ռուսաստանցիներին կոչ է արել իրացնել իրենց սահմանադրական իրավունքը և կայացնել «կշռադատված, պատասխանատու որոշում», քանի որ ընտրություններին մասնակցելը ընդհանուր ավանդ է Ռուսաստանի հաղթանակի գործում։
Հավելենք, որ ՌԴ Պետդումայի ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 18-ին, 19-ին և 20-ին։