ՌԴ-ն չի ցանկանում վճարել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության համար. Լավրով
Ռուսաստանը չէր ցանկանա վճարել Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու նախապատրաստական աշխատանքների համար՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում երկրի հսկայական արտոնությունների հաշվին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանը չէր ցանկանա վճարել Եվրոպական միությանն անդամակցության կամ դրան նախապատրաստվելու համար՝ այն հսկայական արտոնությունների հաշվին, որոնք Հայաստանը ստանում է ԵԱՏՄ-ում», – ասել է Լավրովը Երիտասարդության միջազգային փառատոնի ժամանակ։