Քաղաքապետարանը հորդորել է մեքենաներ չկայանել Խանջյան փողոցի մի հատվածում (PAN.am)

Երևանի քաղաքապետարանը վարորդներին հորդորել է սեպտեմբերի 16-ի երեկոյից մինչև առավոտ մեքենաներ չկայանել Խանջյան փողոցի որոշակի հատվածում։

«Կենտրոն վարչական շրջանի Խանջյան փողոցում իրականացվող միջին նորոգման աշխատանքների բնականոն ընթացքը չխոչընդոտելու համար վարորդներին խնդրել են սեպտեմբերի 16-ին՝ ժամը 21։00-ից մինչև 07։00-ն, մեքենաներ չկայանել Տիգրան Մեծի պողոտայի աջ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ։

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a comment