Մահացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը

Բաժանորդագրվել

Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը հայտնի գործարար, բարերար և մտավորական էր:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Մահացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Կարապետյանը:

Նա 90 տարեկան էր:

Կարապետյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին՝ ժամը 17։00-ից, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին՝ նույն վայրից։

Մահացել է Երևանի մի շարք հայտնի արձանների հեղինակ Էդուարդ Շախիկյանը

Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը հայտնի գործարար, բարերար և մտավորական էր: Նա երկար տարիներ մասնագիտական ակտիվ գործունեություն է ծավալել ինչպես Հայաստանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ տարածքում և արտերկրում։

Հայաստանի էներգահամակարգի 100-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։

Վիլհելմ Կարապետյանը նաև բարեգործությամբ է զբաղվել Արցախում, ինչի համար 2011 թվականին Արցախի նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։

Leave a comment