Ապօրինի գույքը պետք է 100 տոկոսով բռնագանձվի, նույնիսկ ապօրինի ձեռք բերված կոշիկը պետք է հետ վերցնենք. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Որպեսզի բոլորն օրենքի առաջ հավասար լինեն պետք է բոլորը հավասար չափով թալանած լինեն: Չեմ կարծում, թե ձեր և հարևան խմբակցության հետ հնարավոր է այդ հարցում մրցակցել»-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև նշեց. «Այն իրադրությունները՝ սկսած աղիողորմ մռնչյուններից, որ հնչում են՝ դաս են բոլոր նրանց համար, որ ժողովրդից և պետությունից թալանված ոչ մի լումա որևէ մեկը չի մարսելու, ով ուզում է լինի և որտեղից ուզում է լինի: Օրենքում պետք է փոփոխություն կատարվի և այդ 25-75 հնարավորությունը վերացվի և ապօրինի գույքը պետք է 100 տոկոսով բռնագանձվի, նույնիսկ ապօրինի ձեռք բերված կոշիկը պետք է հետ վերցնենք»: