Քիմ Քարդաշյանին 1 եվրո փոխհատուցում է շնորհվել 9 միլիոն եվրո արժողությամբ զարդերի կողոպուտից հետո

Փարիզի դատարանը վճռել է 2016 թվականին տեղի ունեցած կողոպուտի գործով Քիմ Քարդաշյանին և մի քանի այլ հայցվորների փոխհատուցում տրամադրել։

Այդ ժամանակ աստղի՝ «Hôtel de Pourtalès»-ում համարից գողացվել էին մոտ 9 միլիոն եվրո արժողությամբ զարդեր։ Ինքը՝ Քարդաշյանը, խնդրել էր դատարանին իրեն 1 եվրո վճարել։

Քիմ Քարդաշյանը բացատրել է, որ փոխհատուցման պահանջի նպատակը ոչ թե գումար ստանալն էր, այլ «կողոպտիչների մեղքի պաշտոնական հաստատումը և նրանց բարոյական պատասխանատվության ճանաչումը՝ իր կրած հոգեբանական տրավմայի համար»։ Նրա ոճաբան Սիմոն Հարուշը նույնպես նմանատիպ փոխհատուցում է խնդրել և ստացել։ Գիշերային հերթապահը, որին կողոպտիչները կապկպել և զենքի սպառնալիքով ստիպել էին բացել Քարդաշյանի համարի դուռը, 550 000 եվրո փոխհատուցում էր պահանջել՝ կրած հոգեբանական տրավմայի դիմաց. դատարանը նրան շնորհել է մոտ 110 000 եվրո։ «Hôtel de Pourtalès»-ին հատկացված փոխհատուցումը կազմել է 50 000 եվրո։

Կողոպուտը տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերին՝ Փարիզի «Բարձր նորաձևության շաբաթվա» (Haute Couture Week) ընթացքում։ Մի խումբ տղամարդիկ ներխուժել էին Քարդաշյանի համար, կապկպել նրան և փակել լոգասենյակում, այնուհետև հափշտակել զարդերը։ Գողացված իրերի թվում էին եղել Քանյե Ուեսթի նվիրած, 4 միլիոն դոլար արժողությամբ նշանադրության մատանին։ Զարդերի մեծ մասն այդպես էլ չէին հայտնաբերվել։ Կողոպուտին մասնակցած բոլոր անձինք ձերբակալվել էին ու դատապարտվել տուգանքների ու 3-ից 10 տարի ժամկետով ազատազրկման։ Սակայն նրանցից ոչ ոք իրականում բանտարկություն չի կրել՝ հաշվի առնելով նրանց տարիքը (60–70 տարեկան), առողջական խնդիրները և մինչդատական ​​վարույթի ընթացքում կալանքի տակ անցկացրած ժամանակահատվածը։

Leave a comment