https://arm.sputniknews.ru/20260916/menq-voreve-ban-chenq-asel-uzum-en-tvogh-gnan-alen-simvonjany-rusakan-bazan-hanelu-masin-106911575.html
Մենք որևէ բան չենք ասել, ուզում են՝ թող գնան․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական բազան հանելու մասին
Մենք որևէ բան չենք ասել, ուզում են՝ թող գնան․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական բազան հանելու մասին
Sputnik Արմենիա
ԱԽ քարտուղարը պնդում է՝ հայկական կողմը միայն բանակցությունների ժամանակ այդ հարցի շուրջ տեսակետ կհայտնի։ 16.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-16T15:47+0400
2026-09-16T15:47+0400
2026-09-16T15:48+0400
ալեն սիմոնյան
ռուսաստան
հայաստան
գյումրու 102–րդ ռազմաբազա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106724990_0:49:1600:949_1920x0_80_0_0_b9bdbd737406d29857c703909e78f0e9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերելու վերաբերյալ որևէ քննարկում Ռուսաստանի հետ չի եղել։ Այս մասին նա զարմանալով հայտարարեց լրագրողների հետ զրույցում։Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ռուսական ռազմաբազայի ներկայությունը ՀՀ-ում կենսական անհրաժեշտություն չէ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց` եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։Նրա խոսքով՝ հայկական կողմը միայն բանակցությունների ժամանակ այդ հարցի շուրջ տեսակետ կհայտնի։ Պնդեց՝ թող ՌԴ-ից հայտարարեն այն պաշտոնյայի անունը և այն հանդիպման վայրը, երբ այս թեմայի շուրջ ինչ-որ բան է ասվել։Սիմոնյանն անդրադարձավ նաև այն դիտարկմանը, որ ընդդիմությունը պարբերաբար իր մտահոգությունն է հայտնում ռուսական ռազմաբազայի դուրսբերման հետ կապված։«Երևի իրենք իրենց նկատի ունեն, երբ ասում են՝ անտեր կմնան։ Պետք է վստահեցնեմ իրենց՝ ՀՀ-ում որևէ ռազմաբազա իրենց չի պաշտպանի»,- նշեց ԱԽՔ-ը։Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանի համար անվտանգային իմաստով լավ հետևանքներ չի ունենա, Հայաստանն անտեր կմնա։ Պնդել էր՝ որևէ ռազմաբազա պետք է լինի ՀՀ-ում, և եթե ռուսները չլինեն, ապա թուրքերը կլինեն։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ հայտարարել էր, որ ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանի համար նոր արկածախնդրություն է։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106724990_0:0:1424:1067_1920x0_80_0_0_01d33fbec94ba4d7e0e766d4e4d633f1.jpg.webp
ալեն սիմոնյան, ռուսաստան, հայաստան, գյումրու 102–րդ ռազմաբազա
ալեն սիմոնյան, ռուսաստան, հայաստան, գյումրու 102–րդ ռազմաբազա
ԱԽ քարտուղարը պնդում է՝ հայկական կողմը միայն բանակցությունների ժամանակ այդ հարցի շուրջ տեսակետ կհայտնի։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերելու վերաբերյալ որևէ քննարկում Ռուսաստանի հետ չի եղել։ Այս մասին նա զարմանալով հայտարարեց լրագրողների հետ զրույցում։
«Անկեղծ չգիտեմ` ինչի են իրենք ըտենց բան ասել։ Դա ռուսական կողմի հայտարարությունն է, մենք ոչ մի բան չենք քննարկել ու դրա հետ կապված որևէ բան չենք ասել։ Ուզում են՝ թող մնան, ուզում են՝ թող գնան»,- նշեց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը միայն բանակցությունների ժամանակ այդ հարցի շուրջ տեսակետ կհայտնի։ Պնդեց՝ թող ՌԴ-ից հայտարարեն այն պաշտոնյայի անունը և այն հանդիպման վայրը, երբ այս թեմայի շուրջ ինչ-որ բան է ասվել։
Սիմոնյանն անդրադարձավ նաև այն դիտարկմանը, որ ընդդիմությունը պարբերաբար իր մտահոգությունն է հայտնում ռուսական ռազմաբազայի դուրսբերման հետ կապված։
«Երևի իրենք իրենց նկատի ունեն, երբ ասում են՝ անտեր կմնան։ Պետք է վստահեցնեմ իրենց՝ ՀՀ-ում որևէ ռազմաբազա իրենց չի պաշտպանի»,- նշեց ԱԽՔ-ը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ հայտարարել էր, որ ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանի համար նոր արկածախնդրություն է։