2026 թ.-ի օգոստոսին Հայաստան է այցելել 227 026 զբոսաշրջիկ, ինչը 32,1%-ով պակաս է 2025 թ.-ի օգոստոսի ցուցանիշից
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2026 թ.-ի օգոստոսին Հայաստան է այցելել 227 026 զբոսաշրջիկ, ինչը 32,1%-ով պակաս է 2025 թ.-ի օգոստոսի ցուցանիշից (334 396 զբոսաշրջային այցելություն):
Ընդ որում՝ 2026 թ.-ի հուլիսի համեմատ, երբ գրանցվել էր 264 630 զբոսաշրջային այցելություն, օգոստոսյան ցուցանիշը նվազել է 14,2%-ով։
Ընդհանուր առմամբ՝ 2026 թ.-ի հունվար-օգոստոսին Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1 467 333՝ արձանագրելով 2,5%-ի նվազում՝ 2025 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ (1 505 123):
Այս տարվա 8 ամիսների ընթացքում զբոսաշրջային այցելությունների ամենամեծ թիվը բաժին է ընկել Ռուսաստանին՝ 40% (գրեթե 585,1 հազար): Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 14% (ավելի քան 203,3 հազար), երրորդում՝ Իրանը՝ 8% (ավելի քան 116,1 հազար):
Զբոսաշրջության զարգացման մասին
Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2026-2030 թթ.-երի ռազմավարական ծրագիրը հաստատվել է կառավարության կողմից 2026 թ.-ի հունվարի 8-ին: Այն նախատեսում է տարածաշրջանային և ներքին զբոսաշրջության զարգացում, ենթակառուցվածքների ու ծառայությունների որակի բարձրացում, երկրի ակտիվ միջազգային առաջխաղացում և մինչև 2030 թ.-ը զբոսաշրջային այցելությունների տարեկան թիվը հասցնել մինչև 3 միլիոնի: