Սա պարզապես մարզահամալիր չէ, սա ներդրում է ՀԱՊՀ-ի համայնքի և Հայաստանի ապագայի մեջ․ Գոռ Վարդանյան

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյան

 

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հետ ստորագրեցինք կարևոր համագործակցության հուշագիր, որով մեկնարկում ենք երկարաժամկետ և ինստիտուցիոնալ գործընկերություն՝ հանուն ՀԱՊՀ-ի զարգացման և մեր ուսանողների ու աշխատակիցների համար ավելի ժամանակակից կրթական միջավայրի ստեղծման։

 

Մեր առաջին համատեղ նախաձեռնությունը ՀԱՊՀ սպորտային համալիրի վերակառուցմանն ու արդիականացմանն ուղղված նպատակային աջակցությունն է։

1956 թվականին կառուցված մարզահամալիրը վերածվում է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ սպորտային միջավայրի, որտեղ նախատեսվում են՝


Սա պարզապես մարզադահլիճի վերանորոգում չէ։ Սա ներդրում է մեր համայնքի մեջ։

 

Մենք ցանկանում ենք, որ ՀԱՊՀ-ում ապագա ինժեները ոչ միայն բարձրակարգ մասնագետ լինի, այլև առողջ, ակտիվ, կարգապահ, թիմում աշխատելու, առաջնորդելու և պատասխանատվություն կրելու կարողությամբ ձևավորված անհատ։

 

Մեր համոզմամբ՝ ժամանակակից համալսարանը միայն լսարաններ և լաբորատորիաներ չեն։ Ժամանակակից համալսարանը միջավայր է, որտեղ գիտելիքը, գիտությունը, առողջությունը, սպորտը և մարդկային զարգացումը միասին են ձևավորում ապագայի մասնագետին։

 

Այս համագործակցությամբ մեր ուսանողներն ու աշխատակիցները ստանալու են ավելի բարձրակարգ պայմաններ՝ ֆիզիկական ակտիվության, սպորտով զբաղվելու, առողջ ապրելակերպի և համալսարանական ակտիվ կյանքի համար։

Եվ սա միայն սկիզբն է։

 

ՀԱՊՀ-ն և «Կապանի լեռնահարստացման կոմբինատը» պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը նաև կրթության, գիտության, նորարարության, մարդկային կապիտալի և կրթական ենթակառուցվածքների զարգացման այլ ուղղություններով։

Շնորհակալություն «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին վստահության, գործընկերության և ՀԱՊՀ-ի զարգացմանն ուղղված այս կարևոր ներդրման համար։

 

Կրթելով՝ կառուցում ենք ապագան։

Ներդնելով մարդու մեջ՝ կառուցում ենք երկիրը։

 

Leave a comment