Սա լոկ Դաշնակցության դեմ պայքար չէ. Իշխան Սաղաթելյանը պատասխանում է Արման Եղոյանին

https://arm.sputniknews.ru/20260916/sa-lvok-dashnakcutjan-dem-pajqar-che-ishkhan-saghateljany-pataskhanum-e-arman-eghvojanin-106905710.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/10/106905520_139:0:1099:720_1920x0_80_0_0_df4868d89c13cc4560980948aca3afee.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իշխան սաղաթելյան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), արման եղոյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), видео

իշխան սաղաթելյան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), արման եղոյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), видео

Բաժանորդագրվել

Սաղաթելյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ի հասցեին բացասական արտահայտվել է ոչ միայն ՔՊ-ական Արման Եղոյանը, այլև անձամբ Նիկոլ Փաշինյանը, որը թաղում էր կուսակցությունը:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Իշխանության պայքարը միայն Դաշնակցության դեմ չէ, այլև հայկականության, ազգային արժեքների դեմ: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 15-ին ԱԺ–ում ՔՊ անդամ Արման Եղոյանը հայտարարեց, թե «ՀՀ–ի հարատևման, անկախության և ինքնիշխանության համար անհրաժեշտ է, որ Դաշնակցությունը արմատախիլ արվի»: Նա ընդգծեց, թե պատգամավոր Քրիստինե Վարդանյանը պետք է վերջին դաշնակցականը լինի: Այս ելույթից հետո վիճաբանություն սկսվեց:

«Այս իշխանությունը թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկն է ու այդ պատճառով շատ հետևողական պայքար է սկսել ազգային գաղափսրախոսության և հենց ազգայինի նկատմամբ: Սա լոկ Դաշնակցության դեմ պայքար չէ իբրև կուսակցություն, սա պայքար է հայկականության, համահայկականության, ազգային նկարագրի ու գաղափարախոսության դեմ: Այն ինչ անում է ՔՊ-ն, Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ դենացիոնալիզացիայի ծրագիր է: Դաշնակցությունը՝ որպես համահայկական, ազգային քաղաքական ուժ, գլխավոր թիրախներից է, բայց ոչ միակը: Տեսնում ենք, թե ինչ է կատարվում տարբեր քաղաքական գործիչների, հատկապես Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ»,- ասաց Սաղաթելյանը:

Հիշեցրեց, որ ՀՅԴ-ի հասցեին բացասական արտահայտվել է ոչ միայն ՔՊ-ական Արման Եղոյանը, այլև անձամբ Նիկոլ Փաշինյանը, որը կուսակցությունը թաղում էր ու ասում, թե մնացել է միայն տապանաքարը դնել:

Պնդեց՝ ապագայում կերևա, թե ում վրա է դրվում այդ տապանաքարը: Եվս մեկ անգամ շեշտեց՝ արմատախիլ պետք է արվի ՔՊ-ն, քանի որ այն հայ ժողովրդին մահ և դժբախտություն բերած ուժ է:

Leave a comment