Զապորոժիեի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով կա զոհ և վիրավորներ

Բաժանորդագրվել

Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են քաղաքացիական ավտոմեքենայի վրա։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Զապորոժիեի մարզի վրա ուկրաինական հարձակման հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել երեք մարդ։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին։

«Պրիմորսկի շրջանի Պրիմորսկ քաղաքի մոտակայքում քաղաքացիական մեքենայի վրա հարձակման հետևանքով տղամարդ է զոհվել», – գրել է Բալիցկին MAX հարթակի իր ալիքում։

Նա նաև հայտնել է, որ ուկրաինական ուժերի հարձակումների հետևանքով Պոլոգի, Վասիլևկա և Չեռնիգովկա բնակավայրերում վիրավորվել է երեք տղամարդ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment