«Ուժեղ Հայաստանը» մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին: Այդ մասին հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Իհարկե մասնակցելու ենք, մի քանի օր է մնացել, կներկայացնենք մանրամասները», – նշել է Կարապետյանը, հայտնում է «Ազատությունը»:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդը դեռ երեք ամիս առաջ ընտրողներին խոստացել էր, որ իշխանության դեմ պայքարը հունիսի 7-ով չի ավարտվելու, և այն շարունակելու են աշնանը՝ համայնքներում։
Նշվում է, որ այդ հայտարարություններին զուգահեռ՝ Լոռու մարզի Թումանյան համայնքում երկու շաբաթ անց նշանակված ավագանու ընտրություններին մասնակցում է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ Ընդդիմադիր ուժեր ընտրություններին չեն մասնակցում։
Թումանյան համայնքում ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 27-ին։