Հայաստանը ներառվել է ֆոն դեր Լայենի հանձնաժողովի զեկույցում

Ինչ է տեղի ունեցել․ Սեպտեմբերի 16-ին Ստրասբուրգում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրախորհրդարանում հանդես կգա Եվրոպական միության իրավիճակի մասին իր ամենամյա ուղերձով։ Սա նրա երկրորդ ելույթն է ընթացիկ հնգամյա մանդատի շրջանակում։

Ինչու է դա կարևոր․ Ելույթին ընդառաջ Եվրահանձնաժողովը հրապարակել է 88 էջանոց զեկույց («Եվրոպական միության վիճակի մասին 2026․ Խոստումից դեպի առաջընթաց»), որի առանցքային թեման Եվրոպայի ինքնուրույնության և ռազմավարական անկախության ամրապնդումն է։

Զեկույցի հիմնական ուղղությունները․

  • Տնտեսություն և պաշտպանություն․ Մրցունակության բարձրացում, վարչական բեռի թեթևացում, էներգետիկ ծախսերի նվազեցում, ինչպես նաև ԵՄ երկրների պաշտպանական հնարավորությունների ու ռազմական շարժունակության զարգացում։

  • Աջակցություն Ուկրաինային․ Համաձայնեցվել է 90 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսական օգնություն (2026-2027թթ․ համար), շարունակվում է պատժամիջոցների ճնշումը ՌԴ-ի նկատմամբ և մեկնարկել են ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության առաջին բանակցային կլաստերները։

  • Հարավային Կովկաս և Հայաստան․ Նշվում է ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի անցկացումը և փոխկապակցվածության գործընկերության մեկնարկը։ Բացի այդ, հուլիսին Հայաստան և Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ֆոն դեր Լայենը հայտարարել է Global Gateway ծրագրով 200 մլն եվրոյի նոր փաթեթի մասին՝ ուղղված տարածաշրջանային տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացմանը։

Leave a comment