Ինչ է տեղի ունեցել․ Հաջորդ տարվանից այն զբոսաշրջիկները, որոնք կորոշեն Ճապոնիայի Ֆուձի լեռը բարձրանալ պաշտոնական սեզոնից դուրս (սեպտեմբերից հուլիս) և ուղղաթիռով փրկվելու կարիք կունենան, ստիպված կլինեն վճարել այդ ծառայության համար, հայտնում է BBC News-ը։ Նոր կանոնները ներդնում է լեռան հյուսիսային հատվածը վերահսկող Յամանասի պրեֆեկտուրան։
Ինչու է դա կարևոր․ Սա իշխանությունների քայլերից է՝ նվազեցնելու ռիսկային ու վատ նախապատրաստված վերելքների թիվը։ Պաշտոնական սեզոնից դուրս եղանակային պայմանները խստանում են, իսկ լեռնային ապաստարաններն ու ենթակառուցվածքները փակվում են։
Նոր կանոնները և ծախսերը․
-
Ուղղաթիռով փրկության արժեքը․ Ճշգրիտ գինը դեռ սահմանված չէ, սակայն որպես կողմնորոշիչ դիտարկվում է հարևան Սայտամա պրեֆեկտուրայի սակագինը՝ 8,000 իեն ($51) յուրաքանչյուր 5 րոպեի համար։
-
Երթուղու պլանավորում․ Յամանասիի իշխանությունները ոչ սեզոնային վերելք ծրագրողներից պահանջելու են նախապես ներկայացնել երթուղու մանրամասն պլանը։
-
Սահմանափակումներ․ Ոչ սեզոնին վերելքը թույլատրվում է առավելագույնը մինչև 10 կայաններից 5-րդը, թեև իշխանությունները հորդորում են ընդհանրապես զերծ մնալ դրանից։
Սիձուոկա պրեֆեկտուրայի մոտեցումը․ Լեռան հարավային հատվածը վերահսկող Սիձուոկան նույնպես խստացնում է վերահսկողությունը․ չգրանցված ոչ սեզոնային վերելքների համար սահմանվելու են տուգանքներ, սակայն ուղղաթիռով փրկության վճար դեռևս չի նախատեսվում։