Երևան քաղաքում՝
Փետրվարի12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով, 14-ի ցերեկը սպասվում է անձրև։ Փետրվարի 13-ին և 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 12-15-ին գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։
Եղանակը երևանում
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 12-13-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ, փետրվարի 13-16-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 13-15-ին գիշերը և առավոտյան Շիրակի և Արարատյան դաշտի առանձին հատվածներում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-16-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով։
Եղանակը ՀՀ մարզերում
Երևան քաղաքի փետրվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 16.5°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա – 25.8°C (1972թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -2.2°C
Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։