https://arm.sputniknews.ru/20260916/hamacancum-hraparakvel-en-amn-merdzavvorareveljan-razmabazaneri-averatsutjunneri-kadrery-106899875.html
Համացանցում հրապարակվել են ԱՄՆ մերձավորարևելյան ռազմաբազաների ավերածությունների կադրերը
Համացանցում հրապարակվել են ԱՄՆ մերձավորարևելյան ռազմաբազաների ավերածությունների կադրերը
Sputnik Արմենիա
Չի հստակեցվում, թե հարվածները կոնկրետ երբ են հասցվել։ 16.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-16T10:32+0400
2026-09-16T10:32+0400
2026-09-16T10:33+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
մերձավոր արևելք
ռազմաբազա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/10/106896954_0:8:1240:706_1920x0_80_0_0_ee364425681daac8c9c23d1af68de0d5.jpg.webp
Իրանական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը զանգվածային վնաս են հասցրել Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում տեղակայված ամերիկյան բազաներին։ Այս մասին հայտնում է CBS-ը, որը հրապարակել է ավերածությունների լուսանկարները:Հեռուստաալիքը նշում է, որ դրանք տրամադրել են ամերիկացի զինվորականները։ Թե կոնկրետ երբ են հասցվել հարվածները՝ չի հստակեցվում։Ավելի վաղ NBC-ն հայտնել էր, որ Իրանն ավելի լուրջ վնաս է հասցրել Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներին, քան դրա մասին հրապարակային հայտնել էին: Իսկ այդ օբյեկտների վերականգնումը կարժենա միլիարդավոր դոլարներ։Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցում նշվել է, որ Իրանի հետ հակամարտության հետևանքով ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններին հասցված վնասը կազմել է շուրջ 184 մլն դոլար:ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության տվյալներով էլ՝ օգոստոսի 1-ի դրությամբ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար Պենտագոնի ծախսերը հասել են մոտ 38 մլրդ դոլարի: Բացի կորցրած տեխնիկայից, հաշվի են առնվում սպառված զինամթերքի փոխարինումը, թռիչքային ժամերի ավելացումը, այլ գործողություններ և վառելիք:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
մերձավոր արևելք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/10/106896954_0:0:1240:930_1920x0_80_0_0_9aba2921e936113622cd6e82d1c95196.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, մերձավոր արևելք, ռազմաբազա
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, մերձավոր արևելք, ռազմաբազա
Չի հստակեցվում, թե հարվածները կոնկրետ երբ են հասցվել։
Իրանական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը զանգվածային վնաս են հասցրել Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում տեղակայված ամերիկյան բազաներին։ Այս մասին հայտնում է CBS-ը, որը հրապարակել է ավերածությունների լուսանկարները:
Հեռուստաալիքը նշում է, որ դրանք տրամադրել են ամերիկացի զինվորականները։ Թե կոնկրետ երբ են հասցվել հարվածները՝ չի հստակեցվում։
Ավելի վաղ NBC-ն հայտնել էր, որ Իրանն ավելի լուրջ վնաս է հասցրել Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներին, քան դրա մասին հրապարակային հայտնել էին: Իսկ այդ օբյեկտների վերականգնումը կարժենա միլիարդավոր դոլարներ։
Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցում նշվել է, որ Իրանի հետ հակամարտության հետևանքով ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններին հասցված վնասը կազմել է շուրջ 184 մլն դոլար: