Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ Զաքարյան

Սաուդյան արքայազնը, օգնություն խնդրելու նպատակով, կարծես, արդեն բոլորին զանգահարել է։ Նախորդ գրառմամբ նշել էինք, որ «ամենաթարմ» ռազմական դաշնակիցներ Թուրքիան և Պակիստանը հրաժարվել են: Քաղաքավարի կերպով հրաժարվել են, նաև մյուսները, և միայն բրիտանացիներն են խոստացել մտածել այդ մասին։ Թեև նրանց մոտ կարծես, «Ֆոլկլենդյան հակամարտություն 2»-ն է ուրվագծվում, այնպես որ Եմենի և սաուդցիների համար դժվար, թե բրիտանացիները ժամանակ գտնեն։ Բացի այդ՝ Թագավորական նավատորմի հնարավորություններն այսօր այլևս այնպիսին չեն, ինչպիսին էին ծովակալ Նելսոնի փառավոր ժամանակներում էր:

Leave a comment