Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ընթացքում Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները համաձայնել է Բելառուսին վերադարձնել «արգելափակված միջոցները»։
ԱՄՆ-ն համաձայնել է Բելառուսին վերադարձնել 43–44 միլիոն դոլար:
Քոուլի խոսքով՝ Վաշինգտոնն արդեն դիմել է բանկին՝ միջոցների ապասառեցման խնդրանքով, և ներկայումս մշակում է դրանց վերադարձի մեխանիզմը։ «Ես լիովին պաշտպանում եմ Ձեր պահանջները։ Դուք լիովին իրավացի եք։ Այս գումարը պետք է ապասառեցվի և վերադարձվի։ Մենք դիմել ենք բանկին՝ այդ միջոցներն ապասառեցնելու խնդրանքով։ Այժմ մենք մշակում ենք դա իրականացնելու մեխանիզմ։ Հենց որ բանկից կոնկրետ պատասխան ստանանք, անմիջապես կտեղեկացնենք Ձեզ»,-
ասել է նա։
Լուկաշենկոն ավելի վաղ նշել էր, որ օտարերկրյա ընկերության կողմից Բելառուսին վճարված 43–44 միլիոն դոլարը «մնացել է Citibank-ում»։ Նա Միացյալ Նահանգներին խնդրել էր վերադարձնել այդ միջոցները։