ՀՀ-ն և Չինաստանը պաշտպանական համագործակցության հարցեր են քննարկել (PAN.am)

Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պեկինում հանդիպում է ունեցել ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ։

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցությանը վերաբերող հարցերը և անդրադարձել դրա հետագա զարգացման հեռանկարներին։

Կողմերը բարձր են գնահատել պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության առկա մակարդակը՝ միաժամանակ կարևորելով փոխգործակցության նոր ուղղությունների զարգացումն ու երկարաժամկետ պլանավորումը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը։

Leave a comment