Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը

Քաղաքականություն

15.09.2026 | 17:06

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության ամրապնդումը, հայ-գերմանական հարաբերությունների զարգացումն ու տարածաշրջանային հարցեր։

«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը։

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը, դրա ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և հետագա համագործակցությանը։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված հարաբերությունների ընդլայնմանն ու երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր»,- ասված է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment