Ինչ է տեղի ունեցել․ ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ձևավորման ավարտական փուլում գտնվող Հայաստանի Արագ արձագանքման բժշկական թիմը պատրաստվում է անցնել միջազգային որակավորում։
Ինչու է դա կարևոր․ Որակավորում ստանալուց հետո թիմը հնարավորություն կունենա ներգրավվելու ինչպես Հայաստանում արտակարգ իրավիճակների հետևանքով տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու աշխատանքներին, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, երկրից դուրս իրականացվող միջազգային մարդասիրական առաքելություններին։
Պատրաստվածության աստիճանը․
-
Վերապատրաստում․ Թիմի անձնակազմն անցել է մասնագիտական համապատասխան դասընթացներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
-
Ինքնաբավություն․ Խումբն ապահովված է անհրաժեշտ լոգիստիկ, բժշկական գույքով, պարագաներով ու սարքավորումներով, ինչը թույլ է տալիս դաշտային պայմաններում ծավալել ինքնաբավ գործունեություն առնվազն 14 օր։