Վառելիքի համաշխարհային գների բարձրացումը Հայաստանում կազդի գնաճի վրա. ԿԲ նախագահ

https://arm.sputniknews.ru/20260915/vareliqi-hamashkharhajin-gneri-bardzracumy-hajastanum-kazdi-gnatshi-vra-kb-nakhagah-106873209.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95130517_0:0:1077:808_1920x0_80_0_0_d5877a4818a5b957c15ff8df699c5f4e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գնաճ, բենզին, հայաստան, կենտրոնական բանկ (կբ), մարտին գալստյան

գնաճ, բենզին, հայաստան, կենտրոնական բանկ (կբ), մարտին գալստյան

Բաժանորդագրվել

Պրեմիում տեսակի բենզինն այս օրերին Հայաստանում վաճառվում է 600 դրամով` նախկին 570–580–ի փոխարեն, ռեգուլյար տեսակը` 540–550–ի փոխարեն այսօր վաճառվում է 580 դրամով։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Վառելիքի համաշխարհային գների բարձրացումը ՀՀ–ում կազդի գնաճի վրա։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նշեց, որ Հորմուզի նեղուցով անցնող լցանավերի քանակի էական նվազումը, հանգեցրել է նավթի գների անհամեմատ բարձրացմանը։ Այդ մասին են վկայում նաև նավթի ամերիկյան ռազմավարական պաշարների` 700 մլն բարելից իջեցումը 300 մլն բարելի։

«Այս ամենն ազդելու է նավթի գների վրա և այն, ինչ մենք ենք զգում ենք ու այն, ինչ տեղի է ունենում մեր շուրջը` Մերձավոր Արևելքում, Հորմուզի նեղուցում, դա բերելու է նրան, որ մոտ ապագայում առնվազն կանխատեսել, թե նավթի գները էապես վերադառնալու են իրենց նախնական վիճակին, հնարավոր չէ…Կարող ենք լիահույս լինել, սակայն դրա վրա հույս դնել պետք չէ»,– ընդգծեց Գալստյանը։

Դա ինչպե՞ս է ազդում մեր սպառողների գների վրա, ըստ նրա` բնականաբար, կա բենզինի սպառման տեսակարար կշիռ, որը սպառողական զամբյուղում մոտավորապես 5 տոկոս է կազմում, որը շուկայի վրա կազդի գնաճի տեսքով։

«Այդ 5 տոկոս աճն այս պահի դրությամբ էական է, և մենք տեսնում ենք, որ բենզինի գինն այսօր հասել է 580–600 դրամի, որը էական տարբերություն է նախորդող մյուս ամիսների նկատմամբ»,– ընդգծեց ԿԲ նախագահը։

Նշենք, որ վերջին շրջանում Հայաստանում հատկապես բենզինի գները օրեցօր նոր ցուցանիշներ են գրանցում։ Պրեմիում տեսակի բենզինն այս օրերին վաճառվում է 600 դրամ` նախկին 570–580–ի փոխարեն, ռեգուլյար տեսակը` 540–550–ի փոխարեն այսօր վաճառվում է 580 դրամով։

Leave a comment