ԱԳՆ–ն ինչ պետք է աներ, արել է․ Միրզոյանը՝ Արցախում Բաքվի կազմակերպած այցի մասին

https://arm.sputniknews.ru/20260915/agnn-inch-petq-e-aner-arel-e-mirzvojany-arcakhum-baqvi-kazmakerpats-ajci-masin-106871443.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0e/106831221_188:0:1313:844_1920x0_80_0_0_645b470410ee6456b519a0588f49c739.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արարատ միրզոյան, գանձասարի վանք, դադիվանք, հիքմեթ հաջիև, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում – 2020, հայաստան

հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, արարատ միրզոյան, գանձասարի վանք, դադիվանք, հիքմեթ հաջիև, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում – 2020, հայաստան

Բաժանորդագրվել

Արարատ Միրզոյանի խոսքով` Բաքվի նման քայլերը չեն ամրապնդում խաղաղությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը համաձայն չէ այն գնահատականի հետ, թե նախարարությունը համարժեք չի արձագանքել սեպտեմբերի 11–12-ին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների՝ Արցախ կատարած այցին և դրա ընթացքում հնչած հայտարարություններին։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, թե արել են այն, ինչ պետք է անեին։

««Համարժեքը» գնահատական է, դա ձեր գնահատականն է։ Ես կարծում եմ՝ ԱԳՆ-ն ինչ պետք է աներ, արել է»,– ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ այս հարցով կան ավելի մասնագիտացված մարմիններ։ Միրզոյանն առանձնացրեց Մատենադարանի արձագանքը՝ նշելով, որ ԱԳՄԱՆ-ը ևս ներգրավված է եղել այդ գործընթացում։

«Մենք լսեցինք և շատ բավարարված ենք Մատենադարանի դիրքորոշմամբ և պահվածքով։ Մենք Մատենադարանին ներգրավեցինք, եթե նկատեցիք՝ այց էր տեղի ունեցել։ Այնպես որ՝ բավարար, պատշաճ, համարժեք»,– նշեց Միրզոյանը։

Հարցին` արդյոք Բաքվի գործողությունները կառուցողական են, և որքանով են դրանք համահունչ խաղաղության գործընթացին, Միրզոյանը պատասխանեց, որ նման քայլերը չեն նպաստում հաստատված խաղաղության ամրապնդմանը՝ այս հարցում հղում անելով նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ավելի վաղ հնչեցրած դիրքորոշմանը։

«Այո, իհարկե, ակնհայտ է, չէ՞, որ սա չի ամրապնդում հաստատված խաղաղությունը, չի նպաստում։ Հակառակը՝ սնուցում է ինչ-որ բաներ, որ գուցե հնչում են ոչ այնքան լավատեսական կարծիքներ խաղաղության հետագա ճակատագրի մասին։ Այսպիսի բաներն ուղղակի գալիս ու ջուր են լցնում այդ ջրաղացին»,– ասաց Միրզոյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Արցախում օտարերկրյա դիվանագետների հետ այցելել էր Գանձասար և Դադիվանք։
Այցին մասնակցել է 150 ներկայացուցիչ՝ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից։ Հաջիևը հայտարարել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը «հին աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են»։ Նա նաև պնդել էր, թե Գանձասարը XIII դարում կառուցել է «Կովկասյան Աղվանքի տիրակալ» Հասան Ջալալ Դոլան, իսկ վանքը Կովկասյան Աղվանքի բազմադարյա քրիստոնեական ժառանգության վկայություններից է։ Ադրբեջանի նախագահի օգնականը նաև պնդել էր, թե հայկական կողմը «վերականգնման» անվան տակ միջամտություններ է կատարել հուշարձաններին՝ վնասելով դրանց «ճարտարապետական իսկությունն ու սկզբնական տեսքը»։

Leave a comment