Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը

Եվրոպական խորհրդարանը 583 «կողմ», 49 «դեմ» և 39 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց հայկական արտադրանքի նկատմամբ կիրառելի առևտրային ազատականացման ժամանակավոր միջոցառումները (Autonomous Trade Measures)։

Այս մասին հայտնում է Factor TV-ի թղթակիցը Բրյուսելից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին ԵՄ Խորհուրդը (Coreper II դեսպանների մակարդակով)  հավանություն էր տվել օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է երկու տարով ժամանակավորապես կասեցնել մաքսատուրքերը հայկական ապրանքների լայն շրջանակի համար և ազատականացնել Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80%-ը։

Ապա հաջորդ օրը՝ սեպտեմբրի 3-ին Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովը (INTA) 35 կողմ, 2 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանից Եվրոպական Միություն արտահանվող ապրանքների համար առևտրային արտոնությունների և մաքսատուրքերի ժամանակավոր ազատականացման նախագիծը։

Կարինե Ասատրյան

Leave a comment