Ադրբեջանում նռնակի պայթյունից 19-ամյա աղջիկ է կյանքից հեռացել

Ադրբեջանի Ապշերոնի շրջանի վարչական կենտրոն Խիրդալանում նռնակի պայթյունի հետևանքով մահացել է Խադիջա Մուստաֆաևան (ծնված 2007 թ.)։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պայթյունը տեղի է ունեցել այն տան բակում, որտեղ նա բնակվել է։

Հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։ Միջադեպի մանրամասները դեռևս հայտնի չեն։

Leave a comment