https://arm.sputniknews.ru/20260915/hajtni-e-inchu-e-amnn-merzhel-ynddem-hutineri-saudjan-arabiajin-ognelu-khndranqy-106865189.html
Հայտնի է` ինչու է ԱՄՆ–ն մերժել ընդդեմ հութիների Սաուդյան Արաբիային օգնելու խնդրանքը
Հայտնի է` ինչու է ԱՄՆ–ն մերժել ընդդեմ հութիների Սաուդյան Արաբիային օգնելու խնդրանքը
Sputnik Արմենիա
Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը պարբերականին ասել է, որ ԱՄՆ-ն կապ է պահպանում Սաուդյան Արաբիայի հետ: 15.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-15T13:58+0400
2026-09-15T13:58+0400
2026-09-15T13:58+0400
ամն
դոնալդ թրամփ
սաուդյան արաբիա
եմեն
հութի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1b/73893196_0:84:1600:984_1920x0_80_0_0_2980b48efb6ec63814bcdfc288a98e36.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն հրաժարվել է Սաուդյան Արաբիային օդային աջակցություն տրամադրել Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շիա ռազմաքաղաքական շարժման հետ հակամարտության ընթացքում՝ Իրանում զբաղվածության պատճառով: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն-Սալմանի՝ Եմենում հութիներին հարվածներ հասցնելու խնդրանքը:Միևնույն ժամանակ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը պարբերականին ասել է, որ ԱՄՆ-ն կապ է պահպանում Սաուդյան Արաբիայի հետ:Եմենում իրավիճակը սրվել էր հուլիսի կեսերին, երբ կառավարամետ զորքերը Սանայի օդանավակայանին հարվածել էին Իրանից հութիների պատվիրակության ինքնաթիռը վայրէջք կատարելու պահին։ Հութիները դրանում մեղադրել են Սաուդյան Արաբիային և պատերազմ հայտարարել մինչև իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների շրջափակման վերացումը: Վերջին շաբաթվա ընթացքում հութիները զգալի առաջընթաց են գրանցել Եմենի հարավ-արևմուտքում և արևմուտքում՝ գրավելով Կարմիր ծովի ափերը և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում գտնվող բնակավայրերը, այդ թվում՝ կարևոր Էլ-Մոհու նավահանգիստը:
ամն
սաուդյան արաբիա
եմեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1b/73893196_89:0:1512:1067_1920x0_80_0_0_598de86024ac584190c2679265d5283d.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դոնալդ թրամփ, սաուդյան արաբիա, եմեն, հութի
ամն, դոնալդ թրամփ, սաուդյան արաբիա, եմեն, հութի
Բաժանորդագրվել
Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը պարբերականին ասել է, որ ԱՄՆ-ն կապ է պահպանում Սաուդյան Արաբիայի հետ:
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն հրաժարվել է Սաուդյան Արաբիային օդային աջակցություն տրամադրել Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շիա ռազմաքաղաքական շարժման հետ հակամարտության ընթացքում՝ Իրանում զբաղվածության պատճառով: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն-Սալմանի՝ Եմենում հութիներին հարվածներ հասցնելու խնդրանքը:
«Էր Ռիադը ԱՄՆ-ից օդային աջակցություն է խնդրել, սակայն Վաշինգտոնը պատասխանել է, որ ներկա դրությամբ պատրաստ չէ միջամտել, քանի որ կենտրոնացած է Իրանի հետ պատերազմի վրա» – գրում է պարբերականը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրին:
Միևնույն ժամանակ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը պարբերականին ասել է, որ ԱՄՆ-ն կապ է պահպանում Սաուդյան Արաբիայի հետ:
Եմենում իրավիճակը սրվել էր հուլիսի կեսերին, երբ կառավարամետ զորքերը Սանայի օդանավակայանին հարվածել էին Իրանից հութիների պատվիրակության ինքնաթիռը վայրէջք կատարելու պահին։ Հութիները դրանում մեղադրել են Սաուդյան Արաբիային և պատերազմ հայտարարել մինչև իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների շրջափակման վերացումը: Վերջին շաբաթվա ընթացքում հութիները զգալի առաջընթաց են գրանցել Եմենի հարավ-արևմուտքում և արևմուտքում՝ գրավելով Կարմիր ծովի ափերը և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում գտնվող բնակավայրերը, այդ թվում՝ կարևոր Էլ-Մոհու նավահանգիստը: