https://arm.sputniknews.ru/20260915/ete-rdn-uzum-e-hanel-razmabazan-hajastanic-petq-e-hajtarari-dra-masin-azh-pvokhnakhagah-106863330.html
Եթե ՌԴ–ն ուզում է հանել ռազմաբազան Հայաստանից, պետք է հայտարարի դրա մասին. ԱԺ փոխնախագահ
Եթե ՌԴ–ն ուզում է հանել ռազմաբազան Հայաստանից, պետք է հայտարարի դրա մասին. ԱԺ փոխնախագահ
Sputnik Արմենիա
Ալեքսանյանը համաձայն է` ՀՀ–ում ՌԴ ռազմաբազա պահել թանկ է։ 15.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-15T13:35+0400
2026-09-15T13:35+0400
2026-09-15T13:35+0400
վահագն ալեքսանյան
գյումրու 102–րդ ռազմաբազա
ռազմաբազա
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/15/94885180_0:0:1600:901_1920x0_80_0_0_e02d9406b3e202973b6a6939e754108d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հայկական կողմը Ռուսաստանից Գյումրիում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազան դուրս բերելու վերաբերյալ որևէ պաշտոնական դիմում չի ստացել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։Նրա խոսքով՝ որքանով ինքն է տեղյակ, նման դիմում չեն ստացել ո՛չ ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները, ո՛չ էլ Ազգային ժողովը։Նա համաձայնեց նաև դիտարկմանը, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի պահպանումը բավականին թանկ է նստում։«Այո՛, համաձայն եմ, որ բավականին թանկ է նստում ռուսական ռազմաբազան պահելը։ Գիտեք, որ ՀԷՑ-ը ռազմաբազայի վրա ավել փող էր գրում, դա էլ հետը բավականին թանկ է լինում»,– նշեց ԱԺ փոխնախագահը։Միևնույն ժամանակ նա հավելեց, որ ՀՀ–ն պատարստ է ՌԴ գործընկերների հետ քննարկել բոլոր հնարավոր սցենարները։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/15/94885180_77:0:1500:1067_1920x0_80_0_0_4a3f6d706e046399c225571ec1e51f33.jpg.webp
վահագն ալեքսանյան, գյումրու 102–րդ ռազմաբազա, ռազմաբազա, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
վահագն ալեքսանյան, գյումրու 102–րդ ռազմաբազա, ռազմաբազա, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
Ալեքսանյանը համաձայն է` ՀՀ–ում ՌԴ ռազմաբազա պահել թանկ է։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հայկական կողմը Ռուսաստանից Գյումրիում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազան դուրս բերելու վերաբերյալ որևէ պաշտոնական դիմում չի ստացել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ որքանով ինքն է տեղյակ, նման դիմում չեն ստացել ո՛չ ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները, ո՛չ էլ Ազգային ժողովը։
«Եթե հիմա իրենք ուզում են հանել ռազմաբազան, պետք է հայտարարեն դրա մասին, ու մենք կքննարկենք։ Եթե մնալու ցանկություն ունեն, ապա մենք բոլոր հարցերը պետք է քննարկենք»,– ասաց Ալեքսանյանը։
Նա համաձայնեց նաև դիտարկմանը, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի պահպանումը բավականին թանկ է նստում։
«Այո՛, համաձայն եմ, որ բավականին թանկ է նստում ռուսական ռազմաբազան պահելը։ Գիտեք, որ ՀԷՑ-ը ռազմաբազայի վրա ավել փող էր գրում, դա էլ հետը բավականին թանկ է լինում»,– նշեց ԱԺ փոխնախագահը։
Միևնույն ժամանակ նա հավելեց, որ ՀՀ–ն պատարստ է ՌԴ գործընկերների հետ քննարկել բոլոր հնարավոր սցենարները։