ՌԴ–ն և Չինաստանը քննարկում են ավիաանօդաչուների համար անդրսահմանային երթուղու գործարկումը

Բաժանորդագրվել

Բանակցություններն ակտիվ փուլում են։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը Չինաստանի հետ ակտիվ բանակցություններ է վարում ավիաանօդաչուների անդրսահմանային երթուղիների գործարկման շուրջ. պիլոտային նախագիծը նախատեսվում է գործարկել Բլագովեշչենսկում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռոսավիացիայի ղեկավար Դմիտրի Յադրովը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի սկզբին հայտնել էր, որ անօդաչու տրանսպորտային միջոցների նոր անդրսահմանային երթուղիներ ձևավորելու նպատակով Ռուսաստանը բաց է փոխգործակցելու ԵԱՏՄ-ի և այլ միավորումների բոլոր գործընկերների հետ:

«Չինաստանի հետ այդ մասով մենք իսկապես համագործակցում ենք, նման պիլոտային նախագիծ առաջարկվել է իրականացնել Բլագովեշչենսկում, այն քննարկման փուլում է», – Երիտասարդության միջազգային փառատոնի շրջանակներում ասել է Յադրովը ի պատասխան հարցի, թե ավիաօդանավերի անդրսահմանային երթուղիների գործարկման շուրջ որ երկրների հետ են բանակցություններ վարվում:

Նա նշել է, որ բանակցություններն ակտիվ փուլում են, քննարկումներն արդեն ընթանում են:

Երիտասարդության միջազգային փառատոնն անցկացվում է սեպտեմբերի 11-17-ը Եկատերինբուրգում. միջոցառմանը կմասնակցի 191 երկրից 10 հազար ներկայացուցիչ:

Leave a comment