Սեպտեմբերի 14-ին Հայաստան է ժամանել Գերմանիայի զինված ուժերի՝ Արևելյան Եվրոպայի և Ասիայի հետ երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման, պատվիրակությունը, որը գլխավորում է ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Նիլս Հեյկո Հաթերը։
ՊՆ վարչական համալիրում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանը և դրա հետագա հեռանկարներին, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Սեպտեմբերի 14-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։