Երգչուհի Տաթև Ասատրյանի անունը կրող ինքնաթիռը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան (ՎԻԴԵՈ)

«Shirak Avia»-ի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր նոր ինքնաթիռ ընկերության համար ոչ միայն ավիացիոն բազայի համալրում է, այլև նոր հնարավորություններ ու նոր երթուղիներ. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ «Shirak Avia»-ի նոր՝ երգչուհի Տաթև Ասատրյանի անունը կրող  չորրորդ ինքնաթիռը ժամանել է է «Զվարթնոց» օդանավակայան, հայտնում են ավիաընկերությունից։

Նոր ինքնաթիռի` երգչուհու պատվին անվանակոչման մասին հայտարարվել էր հուլիսին՝ «Shirak Avia»-ի հիմնադրման 4-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

«Shirak Avia»-ի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր նոր ինքնաթիռ ընկերության համար ոչ միայն ավիացիոն բազայի համալրում է, այլև նոր հնարավորություններ ու նոր երթուղիներ։

Shirak Avia -ի մասին

«Շիրակ Ավիա» ՍՊԸ-ն ՀՀ-ում գրանցվել է 2019 թվականին, իսկ 2021 թվականի հոկտեմբերին ավիաընկերությունը ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ստացել է կանոնավոր առևտրային ավիափոխադրումներ իրականացնելու հավաստագիր։

Ավիաընկերությունը բացավորված է Երևանում, և որպես գլխավոր միջազգային օդանավակայան այն օգտագործում է «Զվարթնոց»-ը։ Բացի այդ, ընկերության ամառային չվացուցակում ներառված են նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայանից կատարվող չվերթները։

 


Leave a comment