Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա, Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյանն իր սանիկին՝ Լիպարիտ Մարգարյանին, առաջիկա օրերին նշանակելու է Չարենցավանի էլցանցի տնօրեն: Նա Արզական համայնքի վարչական ղեկավարն է եղել, հիմա պատրաստվում է ավելի «յուղոտ» պաշտոնի՝ բարձր աշխատավարձով: Լիպարիտ Մարգարյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Դուք Ռոմանոս Պետրոսյանի սանիկն եք եւ շուտով ղեկավարելու եք Չարենցավանի էլեկտրացանցը։ «Նման խոսակցություն կա, բայց դա ի՞նչ կապ ունի սանիկ լինելու հետ»։

Բայց Ռոմանոս Պետրոսյանի սանի՞կն եք։ «Սանիկն եմ, չեմ ժխտում, ընենց չի, որ Ռոմանոս Պետրոսյանի սանիկն եմ, պետք ա նոր աշխատանք ունենամ: Ես 9 տարի եղել եմ Արզական համայնքի վարչական ղեկավարը»: 9 տարվա մեջ երեւի հասցրել եք համայնք ղեկավարելու փորձ ձեռք բերել, իսկ էլեկտրացանց ղեկավարելու ունակություններ ունե՞ք։ «Դե՛ հա, ունենք»: Նշենք, որ Չարենցավանի էլեկտրացանցի տնօրենը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Մարտիկ Մանասյանն էր, որին Ռոմանոսն ազատել է աշխատանքից, որ իր սանիկին նշանակի:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը արդեն մեկ ամիս է, ինչ ունի նոր աշխատակազմի ղեկավար՝ Դավիթ Համբարյանը նշանակվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կողմից 2026 թվականի օգոստոսի 3-ին՝ փոխարինելով Ալեն Սիմոնյանի մտերիմ ընկեր Դավիթ Առաքելյանին։

Առաջին հայացքից ստեղծում էր այն տպավորությունը, որ Դավիթ Համբարյանը իր կենսագրականով և աշխատանքային գործունեությամբ պետք է հստակ հասկանար պետական կառավարման համակարգը և Ազգային ժողովի առանձնահատկությունները, իր վստահությունը ամրապնդում էր իր տված առաջին հարցազրույցի ժամանակ՝ նշելով իր փորձն ու հմտությունները։

Առաջին հարցազրույցի ժամանակ նա նշում է, որ իր փորձը Երևան քաղաքի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում հիմք է իրեն տալիս վստահ լինել, որ կկարողանա ղեկավարել նաև Ազգային ժողովի աշխատակազմը։ Թեև նա 2 տարի է աշխատել այնտեղ ու ընդհանրապես գրեթե բոլոր պաշտոններում կարճաժամկետ կառավարում է իրականացրել։

«Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ հենց առաջին օրվանից Դավիթ Համբարյանը սկսել է վերստուգողական գործողություններ իրականացնել նախկին ղեկավար Դավիթ Առաքելյանի կողմից իրականացրած ծախսերի, որոշումների վերաբերյալ՝ հարցականի տակ դնելով ստորաբաժանումների ղեկավարների կողմից ներկայացրած աշխատանքները։

Առաջին նման իրավիճակը հենց սկսվում է Ազգային ժողովի վարչական շենքի նկուղային հարկում իրականացվող վերանորոգման արդյունքները ընդունելու ժամանակ։ ԱԺ նախկին աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը 28.04.2026 թ. «Մարզանդ» ՍՊԸ-ի հետ կնքել է Պետության կարիքների համար ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր՝ 32,046,964 դրամ արժողությամբ։

Այնուհետև, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Խանզրադյանը 14.05.2026 թ. նույն «Մարզանդ» ՍՊԸ-ի հետ կնքել է համաձայնագիր՝ նվազեցնելով գումարը մինչև 25,980,000 դրամի։

Թե ինչպես է և ինչ հանգամանքներում է նվազել գինը՝ պարզ չէ, սակայն արդյունքում, «Ժողովուրդ»-ի ունեցած տեղեկություններով, կատարված աշխատանքները չեն ընդունվել նոր աշխատակազմի ղեկավարի կողմից, և չի վճարվել պայմանագրով նախատեսված գումարը «Մարզանդ» ՍՊԸ-ին։

Հիմա սա ի՞նչ է՝ անվստահություն նախկին աշխատակազմի ղեկավարին, թե նոր վերանշանակված տեղակալ Էդուարդ Խանզրադյանին։ Վերջինս, ի դեպ, շարունակելով իր ջերմ մտերմությունը նախկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և իր թիմի հետ, մասնակցել է նաև Ալեն Սիմոնյանի հարսանիքին։

Միգուցե այս կերպ Դավիթ Համբարյանը ցույց է տալիս իր վերաբերմունքը նախկին վարչակազմին, թե ուզում է ապացուցել Ռուբեն Ռուբինյանին, որ ինքը բացառում է կոռուպցիայի ցանկացած բիծ իր գործունեության մեջ։ Սակայն փաստը մնում է փաստ․ «Մարզանդ» ՍՊԸ իրականացրել է վերանորոգման աշխատանքներ, և Ազգային ժողովը հրաժարվում է նրանց վճարել 25 միլիոն դրամ գումար։

Տեղեկացնենք, որ Դավիթ Համբարյանը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուս

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի օր շարունակ Հայաստանում անցկացվում էր «Tour of Armenia 2026» միջազգային հեծանվավազքը: Այն գուցե լավ բան է, գուցե երկրին ինչ-որ բան տալիս է. չենք վիճում, ավելին՝ սա քննարկելու միտք չունենք, որովհետև ասելիքը դրա մասին չէ, թեպետ այս հարցում կան տարբեր կարծիքներ: Հարցն այն է, որ նույնիսկ նման միջոցառումների ժամանակ է երևում, թե որքան վատ են ամեն ինչ կազմակերպում օրվա իշխանությունները և ինչքան «թքած ունեն» ժողովրդի վրա:

Բան այն է, որ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր քպականները Սևանում լողում էին կամ Սևանի ափին «կյանքն էին վայելում», Սևանի մայրուղին պարզապես կաթվածահար էր: Մեր լրագրողը ականատես է եղել, թե ինչպես Սևանի թերակղզուց երկկողմանի մոտ 5-6 կմ մեքենաները մնացել մի քանի ժամ. ոչ թե սովորական խցանում կամ դանդաղ երթևեկություն է եղել, այլ պարզապես անշարժ կանգնած են եղել: Թե ինչ կարծիք ունեին քաղաքացիները իշխանությունների, նրանց կազմակերպած հեծանվավազքի մասին, այստեղ, բնականաբար չենք մեջբերի: Եթե քաղաքային երթևեկության մեջ դեռ հնարավոր է գտնել այլընտրանքային ճանապարհներ, հետադարձ անել, ապա մայրուղու վրա, հատկապես Գագարինից հետո մինչև թերակղզի հատվածում պարզապես հետադարձի հնարավորություն էլ չկա:

Ինչպես պարզվեց սոցցանցերից, նույն վիճակն է եղել նաև նախորդ օրը՝ Լռու և Տավուշի մարզերի միջպետական ու համայնքային ճանապարհներին: Սևանի մայրուղում նման վիճակ կրկնվել է նաև կիրակի օրը: Իհարկե, ՆԳՆ-ն գուցե իրավունք ունի պնդել, որ ապահովել է մրցաշարի անվտանգությունը: Սակայն հարցն այն է, որ այդ ամենը կարելի էր կազմակերպել այնպես, որ մարդկանց հնարավորինս քիչ նեղություն տան. օրինակ՝ Սևանի մայրուղու երթևեկությունը կարելի էր կազմակերպել հերթագայությամբ՝ միակողմանի սկզբունքով: Այնինչ, ստացվել է այնպես, որ ժամեր շարունակ միջպետական մի քանի կարևոր ճանապարհներ պարզապես կաթվածահար են եղել՝ բոլոր հետևանքներով:յակ Ջուլհակյանի բարեկամն է»։

Leave a comment