Հայաստանի էներգետիկ ինքնիշխանությունը, կամ անկախությունը «կլանելու» հաջորդ փուլը

https://arm.sputniknews.ru/20260914/hajastani-energetik-inqnishkhanutjuny-kam-ankakhutjuny-klanelu-hajvord-puly-106839332.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Արման Աբովյան

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_188b546fbabc1be33f59113226ca8d22.jpg.webp

Արման Աբովյան

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_188b546fbabc1be33f59113226ca8d22.jpg.webp

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/360/74/3607410_0:0:1420:1065_1920x0_80_0_0_6aa1a67f7a1fde42e6c714d844920584.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հեղինակներ, էներգետիկա, ատոմային էներգետիկա, հայաստան, ադրբեջան, թուրքիա, ռուսաստան

հեղինակներ, էներգետիկա, ատոմային էներգետիկա, հայաստան, ադրբեջան, թուրքիա, ռուսաստան

Բաժանորդագրվել

Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը շեշտում է՝ երկիրը, որն ի վիճակի չէ երաշխավորել սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի արտադրությունo , անխուսափելիորեն կախվածության մեջ է ընկնում նրանցից, ովքեր վերահսկում են իր էներգետիկ հոսքերը։

Դե ինչ, վերջին ամիսների իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանի էներգետիկ անկախությունը շուտով կարող է դառնալ խիստ վիճելի կատեգորիա՝ մեր երկրի էներգետիկ անկախությունն ապահովելու իրական հնարավորությունների համատեքստում։

Իսկ եթե լուրջ, ապա «դիվերսիֆիկացիա», «անցում կանաչին», «նոր տեխնոլոգիաներ», «արդիականացում» և «տարածաշրջանային ինտեգրում» գեղեցիկ բառերից աստիճանաբար ուրվագծվում է շատ ավելի լուրջ հեռանկար՝ Հայաստանը փորձում են զրկել էներգետիկ ինքնիշխանությունից։

Եվ այստեղ խոսքը միայն տնտեսության մասին չէ։

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» «ազգայնացման» գործընթացները, արդյունավետության տեսանկյունից խիստ կասկածելի խոսակցությունները առասպելական «մոդուլային ատոմակայանների» մասին, Հայաստան բնական գազի մատակարարման շուրջ տեղեկատվական տենդը և վառելիքի շուկայի դիվերսիֆիկացման փնթի փորձերը ակնհայտ նշաններ են այն բանի, որ Հայաստանի էներգետիկ անկախությանը լուրջ վտանգ է սպառնում։

Բոլորին է հայտնի, որ էներգահամակարգի նկատմամբ վերահսկողությունը՝ դա վերահսկողությունն է ցանկացած երկրի տնտեսական և պետական անկախության առանցքային հիմքերից մեկի նկատմամբ։

Ի վերջո, մի երկիր, որն ի վիճակի չէ ինքնուրույն երաշխավորել, անկախ քաղաքական իրավիճակից, սեփական էներգետիկայի արտադրությունը կամ էլեկտրաէներգիայի և վառելիքի մատակարարումները, անխուսափելիորեն կախվածություն է ձեռք բերում նրանցից, ովքեր վերահսկում են իր էներգետիկ հոսքերը։

Հենց այդ պատճառով էլ այսօր տեղի ունեցող գործընթացները պետք է դիտարկել շատ ավելի լայն համատեքստում, քան առանձին համաձայնագրերը, էլեկտրահաղորդման գծերի նախագծերը կամ թշնամական պետությունների էներգահամակարգերի հետ «ինտեգրման» մասին խոսակցությունները։

Ըստ էության, խոսքը Հայաստանի «կլանման» կարևորագույն փուլերից մեկի՝ երկիրն աստիճանաբար ինքնուրույն սուբյեկտից կրիտիկապես էներգառեսուրսների արտաքին մատակարարումներից (ևս մեկ անգամ ընդգծենք՝ թշնամական երկրներից) կախված տարածքի վերածելու մասին է։ Այո, ընկերներ, դուք չեք սխալվել. խոսքը պայմանական Արևմուտքի կողմից թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքով հայկական էներգետիկ անկախությունը կլանելու փուլային գործընթացի մասին է։

Այստեղ երկու հիմնական վտանգ կա։

Առաջինը Ռուսաստանի հետ Հայաստանի էներգետիկ փոխկապակցվածության խզումն է։

Ռուսական գազը, գործող էներգետիկ ենթակառուցվածքը և «Ռոսատոմի» մասնակցությունը հայկական ատոմային էներգետիկայի սպասարկմանը տարիներ շարունակ ձևավորել են երկրի էներգետիկ կայունության հիմքը:

Այսօր այս մոդելը հետևողականորեն փորձում են ներկայացնել որպես անցյալի մնացուկ, որը պետք է փոխարինել «եվրոպական չափանիշներով», այլընտրանքային մատակարարներով և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ նոր ենթակառուցվածքային կապերով։

Այնինչ դիվերսիֆիկացիան իմաստ ունի, երբ այն ընդլայնում է տարբերակների քանակը, այլ ոչ թե երբ մի մատակարար պարզապես փոխարինվում է մյուսով:

Եթե «դիվերսիֆիկացիայի» արդյունքում Հայաստանը կորցնում է ռուսական ուղղությունը, բայց կրիտիկական կախվածություն է ստանում այլ արտաքին խաղացողներից, դա արդեն դիվերսիֆիկացիա չէ։ Դա թշնամական քաղաքական սուբյեկտներից կախվածության ձևավորում է։

Երկրորդ վտանգը Ադրբեջանից Հայաստանի էներգետիկ կախվածության ձևավորումն է։

Եվ ահա այստեղ հատկապես հետաքրքիր է էներգահամակարգերի միավորման մասին հարցը։

Օգոստոսի 25-ին Բերձորում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի հնարավոր փոխադարձ մատակարարումները և սահմանին էներգետիկ ենթակառուցվածքների միացումը: Առաջին հայացքից ամեն ինչ միանգամայն ռացիոնալ է թվում՝ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային առևտուր, փոխադարձ մատակարարումներ, ենթակառուցվածքների ինտեգրում։

Էներգետիկ ինտեգրումն այն պետությունների հետ, որոնց հետ գոյություն ունեն հիմնարար քաղաքական և ռազմավարական հակասություններ, միայն տնտեսության հարց չէ։ Դա ազգային անվտանգության հարց է։

Հատկապես, եթե միաժամանակ քննարկվում է Հայկական ԱԷԿ-ի ճակատագիրը։ Չէ՞ որ քանի դեռ ատոմակայանը շարունակում է աշխատել, Հայաստանը պահպանում է բազային էներգաարտադրության սեփական հզոր աղբյուրը։ Բայց եթե ատոմակայանը փակվի, էլեկտրաէներգիայի ներմուծման պահանջը կտրուկ կմեծանա։

Առավել ևս, որ «ամերիկյան մոդուլային կայանների» մասին բոլոր խոսակցությունները նման են միֆի՝ աշխարհաքաղաքական խեղաթյուրմամբ։

Ապա առաջանում է հիմնական հարցը՝ ո՞վ է վերահսկելու այդ էներգիայի աղբյուրը:

Եթե դրա պատասխանը՝ Թուրքիան և Ադրբեջանն է, ապա խոսքն արդեն էլեկտրաէներգիայի պարզ առևտրի մասին չէ։ Խոսքը այն երկրներից համակարգային կախվածության ստեղծման մասին է, որոնք Հայաստանը դիտարկում են որպես, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» անվան տակ պոտենցիալ կլանման տարածք։ Հատկապես վտանգավոր է այն, որ էներգետիկ կապերը ունեն անայլընտրանք ենթակառուցվածքային կախվածության փոխակերպվելու հատկություն։

Այսօր դա կարող է թվալ որպես «փոխշահավետ համագործակցություն»։ Վաղը՝ որպես անհրաժեշտություն: Իսկ վաղը չէ մյուս օրը՝ որպես այլընտրանքի բացակայություն։

Այդ իսկ պատճառով Հայաստանի հնարավոր միացումը Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերին ընդհանուր աշխարհաքաղաքական պատկերից կտրված չի կարելի դիտարկել։

Եվ նորից. սկզբում քանդվում է կապերի նախկին համակարգը։ Այնուհետև ստեղծվում է նոր ենթակառուցվածք։ Հետո կախվածություն է առաջանում նոր կենտրոններից։ Իսկ դրանից հետո քաղաքական ինքնուրույնությունը դառնում է ավելի ու ավելի ձևական։ Սա է այն ամենը, ինչը կարելի է անվանել Հայաստանի ռազմավարական «կլանում»։

Leave a comment