Ռուսական բանակը Ուկրաինայի ԶՈւ համար բեռներ հասցրած ևս մեկ չորաբեռնատար նավ է խոցել․ ՌԴ ՊՆ

Բաժանորդագրվել

ՌԴ ԶՈւ-ն շարունակել է հարվածները Ուկրաինայի նավահանգիստներին և Ուկրաինայի ԶՈւ-ի շահերի համար օգտագործվող ծովային նավերին։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը Օդեսայի նավահանգստում խոցել են ևս մեկ չորաբեռնատար նավ, որը բեռներ էր հասցնում Ուկրաինայի ԶՈւ-ի համար։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։

«Անօդաչու թռչող սարքերով հարվածների հետևանքով «Օդեսա» նավահանգստում խոցվել է «չորաբեռնատար» տիպի ծովային նավ, որը բերել էր Ուկրաինայի ԶՈւ-ի ապահովման համար նախատեսված բեռներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment