Երևանի «Դինամո» մարզահամալիրում սեպտեմբերի 10-13-ն անցկացված «Ստեփան Սարգսյանի գավաթ» 26-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիկները նվաճել են 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի առաջին աստիճանին են բարձրացել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 70 կգ քաշային Վազգեն Թևանյանը՝ արժանանալով չեմպիոնի կոչմանը։
Մրցաշարի բրոնզե մեդալակիրներ են դարձել Լևիկ Միքայելյանը (61 կգ), Տիգրան Բունաթյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) և Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)։
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ավանդական այս մրցաշարին մասնակցել է 15 երկրի շուրջ 200 մարզիկ։