Հերթը հասավ մարզերին․ Սափեյանն անձամբ է մասնակցել Թալինում փողոցային առևտրի կասեցման աշխատանքներին (տեսանյութ)
Թալինի համայնքապետարանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որում նշվում է, որ կասեցվել է համայնքի տարածքում անթույլատրելի վայրերում փողոցային առևտրով զբաղվող անձանց գործունեությունը։
Կադրերում երևում է, որ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը ևս մասնակցում է փողոցային առևտրի կասեցման աշխատանքներին։
«Անթույլատրելի վայրերում փողոցային առևտրի իրականացումը չի թույլատրվելու։ Սահմանված պահանջների խախտման բոլոր դեպքերում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։
Հորդորում ենք առևտրային գործունեությունն իրականացնել բացառապես օրենքով սահմանված և թույլատրելի վայրերում։
Կոչ ենք անում յուրաքանչյուր բնակչի`թե´ մեր համայնքից, թե´ այլ համայնքներից` լինել պատասխանատու, չաղտոտել հանրային տարածքները և պահպանել մաքրությունն ու կարգուկանոնը»,- նշված է համայնքապետարանի էջում տարածված հաղորդագրության մեջ։
Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее:
https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join
Հարգելի բարեկամ
«Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի
https://a1plus.am/hy/support