«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ Կարապետյան



Տեսանյութեր






Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ազգային ժողովում արձագանքել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի՝ Կառավարության անդամի երդման տեքստին վերաբերող հարցին:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, դիմելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, հետաքրքրվել է, թե արդյոք այս տեքստում առկա են հայրենիք, ժողովուրդ և ազգ բառերն ու հասկացությունները՝ հիշեցնելով, որ դրանք ներառված էին նախորդ երդման տեքստում:

Ի պատասխան՝ Սրբուհի Գալյանը նշել է. «Պարո՛ն Կարապետյան, այստեղ կա Հայաստանի Հանրապետություն հասկացությունը, որն իր մեջ ներառում է հայրենիքը, ազգը և ժողովուրդը, և կան հետևյալ սկզբունքները՝ մենք պետք է գործենք այդ Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման սկզբունքներով: Մենք պարտավոր ենք ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը, իսկ ազգի հետ կապված էլ կարծում եմ՝ ապագա սերունդների առջև պատասխանատվությունն ավելի քան պատասխանում է ձեր հարցին»։

Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ իր հարցադրումը վերաբերում է հայրենիք, ազգ, ժողովուրդ բառերի առկայությանը: Նա հավելել է. «Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել: Խնդրում եմ ներկայացնել՝ արդյոք նրանում, ինչը մենք կարդում ենք, այս գաղափարները կան, այսինքն՝ գրվա՞ծ են, թե՞ ոչ: Ես կարդացի, որ դուրս են եկել հայրենիք, ազգ, ժողովուրդ և նաև Կառավարության անդամի՝ ժողովրդի հանդեպ ունեցած պարտավորությունների մասին նշումը, իր ժողովրդի, ում պետք է ծառայի»:




Leave a comment