Սեպտեմբերի 14-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Խաղաղության, գործընկերությունների և ճգնաժամերի կառավարման տնօրինության Ռազմավարական վերանայման և փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայիս գործունեությանը, դրա հետագա աշխատանքներին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին առնչվող հարցեր։