Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել

Հասարակություն

14.09.2026 | 16:23

Տարբեր կատարողական վարույթներով արգելադրված և վերադարձման ենթակա գումարները հանցավոր մեխանիզմի գործադրմամբ հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքերն օրինականացնելու և այլ ենթադրյալ հանցանքներ կատարելու համար հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել մի շարք անձանց, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաների և ՀՀ փաստաբանների պալատի անդամի (փաստաբանի) նկատմամբ:

Այս մասին Factor․am-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Վերջիններս ձերբակալվել են:

Factor․am-ի տեղեկություններով՝ փաստաբանը, որի մասին հայտնում են կոմիտեից, Էդգար Հակոբյանն է։

 

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment