Ո՛չ քաղաքապետարանն է իր աշխատանքը լիարժեք անում, ո՛չ պարեկները. Արտակ Գաբոյան

https://arm.sputniknews.ru/20260914/voch-qaghaqapetarann-e-ir-ashkhatanqy-liarzheq-anum-voch-pareknery-artak-gabvojan-106828045.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/793/41/7934114_90:0:1510:1065_1920x0_80_0_0_157010aca018441a81b2012f68272486.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ավտոկայանատեղի, երևանի քաղաքապետարան, երևան, արտակ գաբոյան

ավտոկայանատեղի, երևանի քաղաքապետարան, երևան, արտակ գաբոյան

Բաժանորդագրվել

Ավինյանը սեպտեմբերի 14-ին իր տեղակալ Սուրեն Գրիգորյանին 2 ամիս ժամանակ է տվել ավտոկայանատեղերի խնդրի լուման վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ ներկայացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ օրենքները լիարժեք թույլ են տալիս կարգավորել ապօրինի կայանատեղերի խնդիրը։ Այլ հարց է, որ ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ պարեկային ծառայությունը իրենց աշխատանքը լիարժեք չեն անում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ճանապարհային երթևեկության փորձագետ, ակտիվիստ Արտակ Գաբոյանը` մեկնաբանելով խնդրի կարգավորման վերաբերյալ Երևանի քաղաքապետի վերջին հանձնարարականը։
Սեպտեմբերի 14-ին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երևանում ապօրինի ավտոկայանատեղերի խնդիրը պետք է լուծվի։ Նա իր տեղակալ Սուրեն Գրիգորյանին հանձնարարեց տրանսպորտի և առևտրի վարչությունների հետ համատեղ քննարկել անօրինական կայանատեղերի գործունեությունն օրինական դաշտ բերելու հարցը։
«Որպեսզի այս գործունեությունը լինի օրինական դաշտում, և ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ այդտեղ գումար չաշխատեն»,- ասաց քաղաքապետը։

Թե կոնկրետ ինչ չինովնիկների մասին է ակնարկում քաղաքապետը, Արտակ Գաբոյանը դժվարանում է հստակեցնել` նշելով, որ ինքը նման տվյալների չի տիրապետում։ Բայց այն, ինչ այսօր անթաքույց կատարվում է Երևանում, նրա համոզմամբ, վկայում է որոշ անձանց, այդ թվում` պաշտոնյաների որոշակի շահագրգռվածության մասին։

«Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները պարբերաբար ինչ-որ շրջայցեր, ստուգայցեր են իրականացնում, հավաքում են մայթերի մոտ տեղադրված իրերը, արկղերը, տարատեսակ արհեստական խոչընդոտները, որոնք դրված են լինում որոշ մեքենաների համար կայանատեղեր զբաղեցնելու նպատակով։ Ինչ վերաբերում է նրան, որ պաշտոնատար անձինք կարող են անձնական շահագրգռվածություն ունենալ այդ հարցում, ես, իհարկե, փաստեր չունեմ, բայց ամենահասարակ օրինակը, խնդիրը, որ ես արդեն մի քանի տարի է բարձրաձայնում եմ, «Ռոսիա» կինոթատրոնի շրջակա կայանատեղին է»,– ասում է Գաբոյանը։

Մասնագետն արձանագրում է, որ նշված տարածքում հսկայական թվով ավտոմեքենաներ են կայանում մայթի վրա։ Ենթադրաբար վարձակալությամբ կամ սեփականության իրավունքում ինչ–որ մասնավոր կազմակերպությունների տրված այդ տարածքը կահավորված չէ որպես կայանատեղի, որևէ գծանշում կամ նշան չկա, իսկ միակ ցուցանակը աընթեռնելի է, արևից քայքայված ու ջնջված։

«Ընդ որում, տարածքի մի մասը, թեև շարունակում է լինել համայնքի սեփականությունը ու պետք է ծառայեր որպես հետիոտնային անցուղի, այս պահին ամբողջությամբ կայանատեղի է, իսկ մեքենաները գազոնների վրա այնքան են կայանել, որ ամբողջ բուսականությունը վերացել է»,– ներկայացնում է Գաբոյանը։

Իրենց փողոցում ինքնագործունեությամբ զբաղվող ավտոկայանատեղի մասին Արտակ Գաբոյանն անձամբ է ահազանգել պատկան կառույցներին, 4 անգամ էլ «Ակտիվ քաղաքացի» հավելվածով է տեսանյութեր ուղարկել։ Բայց խնդիրը լավագույն դեպքում մի քանի ժամվով է լուծվել։

«Ամեն անգամ պատասխան եմ ստանում, որ եկանք հանեցինք, էն դեպքում, երբ որ դրա համար օրենքով նախատեսած է հստակ պատիժ` 75 000 դրամ տուգանք։ Այսինքն՝ տեղեր կան, որ նույնիսկ բարձրաձայնելուց հետո անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում»,– նշում է մեր զրուցակիցը։

Գաբոյանի համոզմամբ, նույնիսկ այն հատվածներում, որտեղից քաղաքապետարանը տեսանյութեր է տարածում, թե երթևեկելի գոտուց հավաքվել են ապօրինի դրված առարկաները, մարդիկ են բերման ենթարկվել ոստիկանության բաժիններ, արձանագրություններ են կազմվել և այլն, իրավիճակը իրականում չի փոխվում։

«Էդ բոլոր մարդիկ սնանկ են ճանաչված, ու իրենց վրա ինչքան ուզում ես տուգանքը գրի, եթե մարդը չունի որևէ տեղ իր անունով գրանցված սեփականություն, չունի եկամուտ, չի վճարում, դա շատ վաղուց տարածված է մեզ մոտ` որպես պատիժներից խուսափելու մեթոդ»,– նկատում է մասնագետը։

Հարցի լուծման իրական ճանապարհը, Արտակ Գաբոյանի կարծիքով, գործող օրենքների ողջ խստությամբ ու պատասխանատվությամբ կիրառելն է։

«Քաղաքապետարանը պետք է նորմալ համագործակցի պարեկային ծառայության հետ, քարտեզագրեն բոլոր խնդրահարույց կետերը, որտեղ ամեն օր մեքենաներ են կայանում խախտումով, որտեղ կայանած մեքենաները խանգարում են երթևեկությանը։ 1ամիս հետևողական լինեն մի հատվածում, պարեկներին ստիպեն տուգանել, կայանողները արդեն սովորում են այդտեղ չկայանել։ Պարեկներն էլ սովորում են, որ այդ հատվածի նկատմամբ ուշադիր լինեն, կողքով անտարբեր չեն անցնում»,– առաջարկում է Գաբոյանը։

Նշենք, որ Ավինյանը սեպտեմբերի 14-ին իր տեղակալ Սուրեն Գրիգորյանին 2 ամիս ժամանակ է տվել ավտոկայանատեղերի խնդրի լուման վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ ներկայացնելու համար։

Leave a comment