Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը

Քաղաքականություն

14.09.2026 | 15:30

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը Էստոնիայի դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի հետ քննարկել է Հայաստան–Էստոնիա հարաբերությունների զարգացումը, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը և ՀՀ–ԵՄ օրակարգը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։

«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ առանձնահատուկ կարևորելով միջխորհրդարանական կապերի ակտիվացումը։

Ռուբեն Ռուբինյանը և Մարգ Մարդիսալու-Կահարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ օրակարգին և դրա շրջանակում համագործակցության ընդլայնմանը»,- ասված է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment