Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Չարենցի 91 հասցեին հարակից հատվածը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածներում, մասնավորապես`
Չարենցի 91 հասցեին հարակից ճանապարհահատվածից դեպի Սարալանջի շրջանցիկ ճանապարհ մուտքը կարգելվի ժամը 07:00-ից մինչև 14:00-ն, ինչպես նաև նշված խաչմերուկում Չարենցի փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկի կողմից երթևեկող փոխադրամիջոցների վարորդներին կթույլատրվի միայն ուղիղ երթևեկություն,
իսկ Սարալանջի շրջանցիկ ճանապարհից դեպի Չարենցի 91 հասցե մուտքը կարգելվի ժամը 14:00-ից 07:00-ն: