Խաղաղության կառուցումը պահանջում է պատասխանատու խոսք և գործողություններ. «Խաղաղության կամրջի» հայաստանյան անդամները՝ Հաջիևի հայտարարությունների մասին


«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամները մտահոգություն են հայտնում Գանձասար միջնադարյան վանական համալիր և դրան կից թանգարան դիվանագետների այցի ընթացքում հայկական մշակութային ժառանգության ներկայացման հետ կապված վերջին զարգացումների առնչությամբ։


 


«Այն պահին, երբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում արդեն իսկ արձանագրվել է նշանակալի առաջընթաց, և երկու հասարակություններից ակնկալվում է տասնամյակների հակամարտությունից հետո շարունակել անցումը հարաբերությունների նոր մշակույթի, հանրային խոսքն ու գործողությունները կարևոր նշանակություն ունեն։


 


Վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը և լրացուցիչ տարածք են ստեղծում նրանց համար, ովքեր պնդում են, թե երկխոսությունն անիմաստ է, իսկ խաղաղության հասնելու փորձերը՝ ապարդյուն։ Խաղաղության կառուցումը պահանջում է բարդ և անկեղծ խոսակցություն, միմյանց մտահոգությունների նկատմամբ ուշադրություն և գիտակցված ջանք՝ խուսափելու այնպիսի գործողություններից, որոնք կարող են վերաբացել վերքերը կամ ուժեղացնել թշնամական վերաբերմունքը։


 


Ուստի կոչ ենք անում խաղաղության գործընթացում ներգրավված բոլոր դերակատարներին գործել այս պահի պատասխանատվությանը համապատասխան և զերծ մնալ այնպիսի խոսքից ու գործողություններից, որոնք կարող են ապակառուցողական ընկալվել։


 


Արեգ Քոչինյան


Նաիրա Սուլթանյան


Բորիս Նավասարդյան


Նարեկ Մինասյան


Սամվել Մելիքսեթյան»,- ասվում է հաղորդագրության մեջ:


 


Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մի քանի դիվանագետների հետ ԼՂ այցի ընթացքում հայկական մշակութային ժառանգությունը ներկայացրել էր որպես աղվանական:

Դիտումների քանակ20

Leave a comment