Ռուսական ԱԷԿ–ները պարբերաբար գրոհների են ենթարկվում Ուկրաինայի ԶՈւ–ի կողմից․ Լիխաչով

https://arm.sputniknews.ru/20260914/rusakan-aeknery-parberabar-grvohneri-en-entarkvum-ukrainaji-zui-kvoghmic-likhachvov-106824065.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/762/85/7628577_12:0:2743:2048_1920x0_80_0_0_5ff568e42a72295edb38b8665c1e2014.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ատոմակայան, զապորոժիե, ալեքսեյ լիխաչով, ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն

ատոմակայան, զապորոժիե, ալեքսեյ լիխաչով, ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն

Բաժանորդագրվել

«Ռոսատոմի» ղեկավարը կարծում է, որ ՄԱԳԱՏԷ-ն պետք է ոչ միայն գրանցի Զապորոժիեի ԱԷԿ-ին հասցված հարվածները, այլև նշի մեղավորներին:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական ԱԷԿ-ները պարբերաբար գրոհների են ենթարկվում Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Այս մասին հայտնել է «Ռոսատոմի» տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:

Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր կոնֆերանսի 70-րդ նստաշրջանի լիագումար նիստում նա ասել է, որ կտրուկ սրվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ վիճակը. ապրիլի վերջից սկսած՝ Էներգոդարում 20 մարդ է զոհվել:

«Ատոմային օբյեկտների վրա գրեթե ամեն օր հարձակումներ են լինում, նախկինում դա անհավանական էր։ ՄԱԳԱՏԷ-ն պետք է ոչ միայն գրանցի Զապորոժիեի ԱԷԿ-ին հարվածները, այլև նշի այդ հանցագործությունների մեղավորներին», ասել է նա։

Լիխաչովը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցնում ոչ միայն բուն ատոմակայանի և դրա ենթակառուցվածքի ուղղությամբ. կայանի արբանյակ-քաղաք Էներգոդարում ուկրաինական հարվածների թիրախ են դարձել բնակելի շենքերը, բժշկական կենտրոնները, մանկապարտեզները, դպրոցները, խանութները, հրշեջ ստորաբաժանումները, հասարակական տրանսպորտի կանգառները:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը շատ է գնահատում Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցների՝ արդեն չորս տարի գտնվելը, որոնք հաճախ իրենց վտանգի են ենթարկում: «Ռոսատոմի» ղեկավարը նշել է նաև «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի անձնական ներգրավվածությունն ու անձնական արիությունը»:

Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցել է ՌԴ-ի վերահսկողությանը։ Կայանի բլոկներում էներգիայի արտադրությունը դադարեցվել է 2022 թվականի սեպտեմբերին։ 2024 թվականի ապրիլից ԱԷԿ-ի բոլոր բլոկները գտնվում են սառը կանգի ռեժիմում։

Leave a comment